
Բասկետբոլի եվրոպական մրցաշարերը ևս դադարեցվել են

Բասկետբոլի եվրոպական մի քանի լիգաներ դադարեցվում են կորոնավիրուսի տարածման հետ կապված:
Այս մասին գրում է բասկետբոլի Եվրոպայի լիգայի մամուլի ծառայությունը: Դադարեցնելուն են Եվրոպայի լիգան և Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակով կհետաձգվեն մրցաշարերը:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ: