Բաժիններ՝

Կատալոնիայում դպրոցական պարապմունքները չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով. El Periցdico

Իսպանական Կատալոնիայի իշխանությունները որոշել են բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները փակել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է El Periցdico թերթը։

Նրա տեղեկատվությամբ, այս միջոցառումն ուժի մեջ կմտնի մարտի 16-ին եւ կտարածվի այն հաստատությունների վրա, որտեղ սովորում են մինչեւ 18 տարեկան երեխաներ: Տարածաշրջանի կառավարությունը նաեւ ուսումնասիրում է համալսարանների աշխատանքը դադարեցնելու հնարավորությունը: Մարտի 11-ին Կատալոնիայի իշխանությունները որոշել են չեղարկել բոլոր այն միջոցառումները, որոնց պլանավորված է հազարից ավելի մարդկանց մասնակցությունը: Նաեւ որոշվել է առանց հանդիսականների անցկացնել մարզական մրցախաղերը:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 31-ին. հիվանդացածների թիվն սկսել է կտրուկ աճել Իտալիայում համաճարակի տեղային բռնկումից հետո: Ախտահարվածների ընդհանուր թվի մոտավորապես կեսը հայտնաբերվել է Մադրիդի ինքնավար հանրակցությունում: Ներկա դրությամբ Իսպանիայում հայտնաբերվել է ավելի քան 2,2 հազար հիվանդացած, 56 մարդ մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս