Կրեմլում նշել են 2024 թվականի ընտրություններին Պուտինի մասնակցության պայմանները
Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են 2024 թվականին, կախված կլինի մի քանի գործոններից: Այդ մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Մասնավորապես համաշխարհային տնտեսության վիճակից, կորոնավիրուսի հետեւանքներից եւ տարածաշրջանային հակամարտություններից, ճշտել է նա: «Աշխարհում տիրող իրադրությունը լավ հայտնի է, այն շատ ու շատ անհանգիստ է, եթե չասենք չափազանց մրրկային»,- արձանագրել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «նման ոչ դյուրին տարիներին որոշ երկրներ որոշումներ են ընդունել գործող նախագահի համար այնուհետեւ էլ իր ճանապարհին մնալու հնարավորության մասին»: «Այս ոչ դյուրին տարիներին վիթխարի նշանակություն ունի իշխանության կայունությունը, իշխանության հաստատունությունը, իշխանության հետեւողականությունը»,- ընդգծել է Պեսկովը: «Ըստ երեւույթին դրանով էլ ղեկավարվել է Տերեշկովան, դա եղել է նրա փաստարկումը, որին համաձայնել է նախագահ Պուտինը»: