
Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝
Մարտի 12-ի, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի գիշերը, 15-ին առանձին շրջաններում, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 12-ի, 13-ի, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում են տեղումներ։