
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է տասը հազարը

Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է տասը հազարը, մահացել է 429 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն։
«Երեկվանից մինչ այսօր հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 1075 դեպք, վարակվածների թիվը հասել է 10 հազար 75-ի: Մեկ օրում մահացել է 75 հիվանդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 429-ի»,-գրել է նա Twitter-ում՝ ներկայացնելով կորոնավիրուսին վերաբերող վիճակագրությունը փետրվարի 19-ից ի վեր: Վահաբզադեն նաեւ նշել է, որ 10 հազարից ավելի վարակվածներից ապաքինվել է 3276 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: