Բաժիններ՝

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Ժնևում իր նստաշրջանը կասեցրել է կորոնավիրուսի պատճառով

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է ընդունել կասեցնել իր 43-րդ նստաշրջանը, որն ընթանում է Ժնեւում: Աշխատանքը կասեցվում է մարտի 13-ից: Այդ մասին մարտի 12-ի նիստում հայտնել է ՄԻԽ-ի նախագահ Էլիզաբեթ Տիչի-Ֆիսլբերգերը։

«Խորհրդի համաձայնությամբ մենք նստաշրջանի աշխատանքը կասեցնում ենք մարտի 13-ից մինչեւ հետագա ծանուցումը»,-հայտարարել է նա:

Նստաշրջանը կասեցնելու որոշման կապակցությամբ ՄԻԽ-ի 47 անդամ երկրների պատվիրակությունների կողմից առարկություններ չեն եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031