Ինչո՞ւ է «Հասարակական կազմակերպությունների մասին» մասին նախագիծը կրկին հայտնվել օրակարգում. քննարկում. ՈՒՂԻՂ
«Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա .սցենարային զարգացումներ». ՈւՂԻՂ
Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններում հետևում է բացառապես ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին:
Վերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ» ՓԲԸ-ից հաղորդագրություն՝ բջջային հեռախոս շահելու վերաբերյալ:
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել է 11-ով, վարակվածների թիվն ավելացել է 15-ով, ապաքինվել է եւս 1318 մարդ: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
«Դասերը հետաձգելու որոշման համար հիմնավորում է պետք, որ մենք ունենք վիրուսի տարածում». Տիգրան Ավինյան
Իրաքը եւ Քուվեյթը, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) առաջատար արտադրողներից են, Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո իջեցրել են նավթի ապրիլյան գները:
«10 անձ մեկուսացվել է հատուկ վայրում, մեծաթվով մարդկանց բնակավայրերում իրականացվել են մեկուսացման աշխատանքներ». Արսեն Թորոսյան
Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերի կասկած անգամ չկան:
Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա (համաճարակ) է հայտարարել։ Եվրոպական բազմաթիվ քաղաքներում մինչև հարյուր հոգանոց հավաքներն արգելված են։ Այս ամենի հետ զուգընթաց Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 3 վարակակիր։ Սա չափազանց մտահոգիչ փաստ է, ինչի վտանգավորությունը բազմապատկվում է, երբ հաշվի ենք առնում դրա տարածման հավանականությունը։ Իհարկե մեծ հույս ունենք, որ, այնուամենայնիվ, կխուսափենք այդ հեռանկարից, բայց այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք, և մարտահրավերին ճիշտ դիմագրավելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ճշգրիտ գնահատել իրավիճակը։
168.am-ի տեղեկություններով պաշտպանության նախարարի մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվելու է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ:
Հավանաբար կհիշեք 90-ականների ռուսական հայտնի հեռուստագովազդի՝ «Դուք դեռ լվանում եք, ապա մենք գալիս ենք ձեր հետևից» արտահայտությունը։ Այն ժամանակ խնդիրը, որի պատճառով անհրաժեշտություն էր առաջանում գալ մեր հետևից, վատ լվացված սպիտակեղենն էր, իսկ հիմա՝ 2020-ին, իբր ոչ այդքան լավ լվացված փողերը, իսկ ավելի կոնկրետ՝ ոչ այդքան պարզ պայմաններում ձեռք բերված գույքը։
Կառավարության նիստը՝ ուղիղ
«Ռուբլու արժեզրկման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա». քննարկում. ՈՒՂԻՂ
Վրաստանի նախարարություններն ու գերատեսչություններն աշխատանքի արտակարգ ռեժիմի են անցնում աշխարհում եւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:
Երեկ «Փաստ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ իշխանությունը կայացրել է ուշագրավ մի որոշում՝ ցուցում տալով դատավորներին պետության դեմ ակտ չկայացնել, որը իրականում քաղաքացիների դեմ է։
Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնովիրուսով վարակի երեք նոր դեպք է գրանցվել, այս անգամ Իտալիայից ժամանած ուղևորների մոտ։ Այս ընթացքում, բուն Իտալիայում վարակվածների թիվը հասավ 12 000 մարդու, բնակչության մեկ շնչի հաշվով դա համարյա 4 անգամ ավելի շատ է, քան Չինաստանում։
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետի օրենքով վերապահված պարտադիր լիազորություններից է Երևանի տարածքում համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարման ապահովումը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին ԴԱՀԿ նախկին պետ Դավիթ Բեգինյանի՝ աշխատանքի ազատումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Բեգինյանին պետ աշխատելուց ութ ամիս անց առաջարկել են գնալ իր նախկին պաշտոնին եւ դառնալ պետի տեղակալ, սակայն վերջինս նեղացել է այդ հանգամանքից եւ որոշել է ընդհանուր համակարգից ազատման դիմում գրել եւ հեռանալ:
Բժիշկները նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատոր Մարիա Քանթուելի (դեմոկրատ Վաշինգտոնի նահանգից) աշխատակազմի աշխատողի մոտ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներդրումների պակասն ակնհայտ է բոլորիս համար, սակայն այն հատուկենտ պոտենցիալ ներդրողները, որոնք ուզում են ինչ-որ գործ սկսել Հայաստանում, բողոքում են իշխանությունների կողմից ըմբռնման, աջակցության բացակայությունից։
Նավթի համաշխարհային գները մարտի 12-ին նվազում են ավելի քան 4,5 տոկոսով, ինչը կապված է կորոնավիրուսի ֆոնին Եվրոպայից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ Վաշինգտոնի որոշման հետ, վկայում են սակարկությունների տվյալները։
Իտալիայում բոլոր խանութները, բացառությամբ մթերային խանութների եւ դեղատների, փակվում են կորոնավիրուսի տարածման պատճառով: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են նաեւ պաշտոնական այցեր։ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի եւ այլն, սակայն դրանք չեղարկվել են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։
Դավիթ Խաժակյանը թվերով և պատկերներով ներկայացնում է բյուջեի կատարողականի արդյունքները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման:
Երեկ համացանցում հրապարակվեց մի տեսանյութ, որում իրենց հեղափոխության պահապաններ կոչած անձինք, զինվորական հագուստներով, փնտրել ու գտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական, իրենց խոսքով` հայհոյական արտահայտություններ թույլ տված տղամարդուն ու խմբով, սպառնալիքներ հնչեցնելով` պարտադրում էին վերջինիս ներողություն խնդրել։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ օրերս ՀՀ տարածքում գործող մի շարք ՀԿ-ներ բավական մեծ չափերի դրամաշնորհի հերթական չափաբաժինն են ստացել։ Այս գործընթացում հատկանշականն այն է, որ տրամադրված գումարները հստակ նպատակների են ուղղվելու։
Գեղասահքի աշխարհի առաջնությունը չի կայանա կորոնավիրուսի տարածման պատճառով: