Հունվարի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները, մատնանշվել 2020-ին պլանավորված հիմնական միջոցառումները, դրանց կատարման առանձնահատկությունները: Քննարկվել է նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Քաղաքացի Արկադի Գալստյանն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էր նոր պահանջով ու պաստառով՝ «Իրանի և ԱՄՆ-ի նախագահները պետք է պատժվեն Նիկոլի խոսքն անտեսելու համար»։
Հանրապետության տարածքում շարունակվում է ձմեռային զորակոչը: Զինված ուժերի զորամասերը համալրվում են նորակոչիկ զինծառայողներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ արեց բոլորին՝ տոներին հրաժարվել ավանդական բլինչիկից ու ճոխ կերակուրներից, մինչդեռ ինքն անձամբ դժվարացավ կառավարել իր ախորժակն ու օգտվեց բոլոր բարիքներից՝ բդից մինչև բլինչիկ։
Հունվարի 9-ին անհայտ սպիտակ փոշիով անանուն նամակներ են փոստով ուղարկել Բելգիայի վալլոնյան կառավարության մի քանի նախարարություններ:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։
Աբխազիայի նախագահի վարչակազմում պետական հեղաշրջման փորձ են որակել Սուխումում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ ընդդիմության կողմնակիցների գրոհը պետական հիմնարկությունների վրա։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
2019-ի դեկտեմբերին Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվել էին ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել 2020թ. սկզբին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնելու է արձակուրդ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
«Քննարկումից հետո մեզ ասացին, որ երկու օր անց մեզ արդյունքների մասին կասեն։ Ճանապարհները բաց են, բայց եթե վաղը մեզ բացասական պատասխան տան, ապա անժամկետ ճանապարհը կրկին փակելու ենք և ավելի վատ վիճակով։ Ծննդատունը փակելու փոխարեն՝ այն կարող են հագեցնել մասնագետներով, ու մարդկանց սպասարկեն։ Այսքան տարի այդ ինչպե՞ս ենք աշխատեցրել, որ մեկ մանկական մահացության դեպք չի եղել»,- ասաց նա։
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած բոլոր անձինք դադարեցրել են ակցիան:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն անհանգստացած է մերձավորարեւելյան տարածաշրջանում ստեղծված լարվածությունից, որն սպառնում է Իրաքի վերականգնման գործընթացին:
«ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններն այսուհետև բաժանվելու են երկու մասի՝ մինչև Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը և դրանից հետո». վստահեցնում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը, ապա հավելում, որ դա առանցքային է լինելու երկու երկրների համար: Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Կաանին հայտարարել է, որ շարունակելու է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ուղեգիծը:
1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը բուռն քննարկման առիթ դարձավ։ Այսօր ինձ է դիմել իմ կողմից հարգված տնտեսագետ, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նա, մասնավորապես, հարցրել է՝ արդյոք ես հավատո՞ւմ եմ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև PPP -ն այդքան մեծ տարբերություն է տալիս։ Բացառիկ պետական մտածելակերպ ու հարցադրում։ Իմ պատասխանը, բնականաբար, համապետական նշանակություն ունի։
Անգամ նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանը չի խորշում արտաքին լարվածության սլաքների մի մասն ուղղել դեպի ներքին քաղաքականություն և ավելացնել ճնշումները քաղաքական մրցակիցների վրա: «Դիանա-շոուն» դրա ամենավառ ապացույցն էր:
Տոնական օրերին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային գումարտակի ծառայող, ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանը ծառայության ընթացքում դրամապանակ էր գտել:
Ուկրաինան տարեկան շուրջ 450 միլիոն դոլար չի ստանա «Թուրքական հոսքի» գործարկման պատճառով: Այդ մասին հունվարի 9-ին հայտարարել է «Ուկրաինայի գազափոխադրական համակարգի գործարկուի» գլխավոր տնօրեն Սերգեյ Մակոգոնը:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում կատարեց ՀՀ-ում Իրանի դեսպանատանը Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում։
Հունվարի 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարալիկի ծննդատան փակմանը, որի պատճառով երեկ տեղի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը, նշեց, որ 2018 թվականի կեսերից որոշել են վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների վիճակը, քանի որ ժամանակին տրվում էին նախարարի հրամաններ՝ կարգերի շնորհման համար, որոնք որևէ հիմնավորում չեն ունեցել։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվող Հարավային Կովկասի երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներին և դրանք ճիշտ վելուծելու անհրաժեշտությանը:
2020 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանությանն ուղղվող միջոցների 60 տոկոսը (շուրջ 275 միլիարդ դրամ), պետությունը վճարում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ: Ինքնին դրական է, որ 2020 թվականին միջինը 10 տոկոսով բարձրացվել են կենսաթոշակների չափերը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը 2020 թվականը հռչակել է «Հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի»:
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ), ի թիվս այլ վարկածների, ուսումնասիրում է ռուսական արտադրության «Տոռ» զենիթային հրթիռով հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից թռչելուց հետո ուկրաինական Boeing-ի խոցումը:
Հունվարի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 18,5 կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի 66-ամյա վարորդ Աշոտ Մուրադյանը՝ մահացած, իսկ «ՎԱԶ -2105»-ի երեք ուղևորները և «Օպել»-ի 49-ամյա վարորդն ու 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ես շատ պոզիտիվ եմ տրամադրված։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց այսօր զբաղեցրած պաշտոնից ազատված վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
168 Լրահոս