Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 8-ի որոշմամբ՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում քննարկել է Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի աղետի հետ կապված իրադրությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջը:
«Դատական հայց՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Armlur.am-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցն ու տնօրեն Մհեր Դավիդյանցը զրուցում գումարի մասին, ապա որոշում 100 հազար դրամ «այլ ծախսեր» ձեւակերպմամբ դուրս գրված գումարից 25 հազար դրամ առանձնացնել, դնել «սեյֆում»:
«ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանին սպառնացել են սպանել եւ կոտրել են հեռախոսը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Վարդանյանի վարույթում քննվել է մեկ քրեական գործ, որով մեղադրյալ է եղել Ներսես Քոսոյանը: Քոսոյանի եղբայր Տիգրան Քոսոյանը եղբոր քրեական գործով վիճել է քննիչի հետ եւ վերջինիս նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ սպանության սպառնալիքներ հնչեցրել:
ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) ծանուցում է ստացել Իրանից՝ մասնակցելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննությանը:
Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից և հետևել մեր պաշտոնական հաղորդագրություններին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեռաշեղվածին պատվով հյուրընկալող, ոլորտը ձախողած, իր գործից բացարձակ անտեղյակ, գիտնականներին սովի մատնած ԿԳՄՍՉՊՋՌ նախարարը ստացել է մի քանի միլիոն դրամի աշխատավարձ ու պարգևավճար, իսկ սահմանը պահող պայմանագրային զինծառայողը վճարվել է մի քանի հազար դրամով (սա փաստ է, անհրաժեշտության դեպքում անուն ազգանունով կհրապարակեմ)…
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել. «Նախագահ Տեր-Պետրոսյանի հոբելյանն է այսօր: Շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում՝ ժամանակին ինձ Մոսկվայից Հայաստան վերադարձնելու համար:
Հունվարի 9-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը այցելել է հանրապետության հարավ-արևելյան հատվածում տեղակայված, մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամասերից մեկը և մասնակցել զորամասի հրետանային ստորաբաժանումներից մեկի զորանոցի բացման արարողությանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։ Քրեական գործով կա ևս մի քանի մեղադրյալ, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Նախաքննական մարմինը ժամանակ է տվել կողմերին` գործին ծանոթանալու համար։ Մեր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից խոստացան պատասխանել ավելի ուշ:
Հունվարի 10-ին, ժամը 04:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 42 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Արդեն մի քանի ամիս է, ինչ հայաստանյան խմբերում, ջարդված պրոֆիլների միջոցով, կեղծ լուրեր են շրջանառվում։ Տարբեր ջարդված օգտատերեր, որոնք կառավարվում են ադրբեջանցիների կողմից Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի, դրա սրացման, հասարակական հարաբերությունների խաթարման, հայաստանցի-ղարաբաղցի կեղծ օրակարգի շուրջ, ներքին թշնամության առաջացման կամ խորացմանն ուղղված գրառումներ են տարածում։
Հունվարի 10-ին՝ ժամը 05:39-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող Վերականգնողական կենտրոնում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստացել եմ նամակ Իջևանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենից, որը բառացի հրապարակում եմ: Ահա թե ինչպես են նոր Հայաստանում խախտվում մարդկանց աշխատանքային իրավունքները:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտաքին պահուստները, որոնք մոտ 15 մլրդ ԱՄՆ դոլար էին կազմում, 2013-16թթ.-ին սխալ դրամավարկային քաղաքականության արդյունքում նվազել է մինչև 3,2 միլիարդ: Հետագայում գործադրած մեծ ջանքերի շնորհիվ այսօր ունեն 6,3 մլրդ ԱՄՆ դոլար (մեկ շնչի հաշվով՝ մոտ 600 ԱՄՆ դոլար): Իսկ համեմատության համար նշեմ, որ նավթ և գազ չունեցող Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին պահուստները 2,8 մլրդ ԱՄՆ դոլար են (1 շնչի հաշվով՝ մոտ 1000 ԱՄՆ դոլար):
Տարածաշրջանային մակարդակում տարին սկսվեց նոր փուլի նախանշային իրադարձությամբ: ԱՄՆ-Իրան առճակատման հարաբերություններում գերլարված իրավիճակ ստեղծվեց ԱՄՆ նախագահի հրահանգով Իրաքում իրանցի զորավարի սպանությամբ:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հունվարի 9-ի ընդունած բանաձևի համաձայն՝ սահմանափակվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները և արգելվում է առանց օրենսդիրների թույլտվության ռազմական գործողություններ իրականցնել Իրանի դեմ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեւական ժամանակ է՝ ստուգումներ է իրականացնում գազալցակայաններում, իսկ վերջիններիս կողմից սահմանած գներն էլ մտահոգում են վարորդներին: Տեւական ժամանակ է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը դեռ հորով-մորով չարած, որով հնարավորություն է տրվում քաղաքացիներին տեսանկարահանել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները եւ օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանություն, հիմա էլ կառավարությունն է հեռախոսով մի նոր «գործ տալու» մեթոդ մոգոնել:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել։ Լուսանկարից պարզ է դառնում, որ ԱԺ կայքում ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնի խոսքը նույնն է, ինչ նախորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանինը։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Արայիկ Մելքումյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Սակայն դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ նա այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել:
«Իրատես» թերթը գրում է. «Չգիտեմ՝ Նորագավթի մաքսատան աշխատակիցը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել, ապա նորից աշխատանքի էր ընդունվել պատին հենված դրոշի համար, երբեւէ կմոռանա՞ Փաշինյանի պահվածքն ու խոսելու տոնը, ես որ հաստատ չեմ մոռանա: Քանիցս ասել եմ, ու նորից կրկնեմ՝ «Հայաստանի հանրապետության հպարտ ու արժանապատիվ քաղաքացու» հետ բարձր տոնով, մուննաթով, «ոնց ասեմ, այդպես է լինելու» սկզբունքով խոսելու իրավունք չունի ոչ ոք: Առավել եւս՝ իրեն ժողովրդի մի մասը, իսկ ժողովրդին իշխանություն համարող անհատը, որ սեր ու հանդուրժողականություն է քարոզում:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու օպերացիան կազմակերպվել էր ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի միջոցով, որը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը` ԵՊՀ-ում:
«Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ աշխատանքից ազատման մասին:
«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ վարչապետն իր հայտարարություններում որեւէ ակնարկ չի արել, որ դժգոհ է ֆինանսաբյուջետային բլոկից, խոսակցություններ կան, որ այնուհանդերձ, դժգոհ է եւ պատրաստվում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին փոխելու մեկ այլ կադրով։ Իսկ թե ումով, դեռեւս չի ասվում։ Այս խոսակցությունները ֆինանսների նախարարությունում անհիմն են համարում եւ նշում, որ դրանք միտումնավոր են տարածվում։
«Ժողովուրդ» թերթին հայտնի են դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառները: «Հավանաբար նկատած կլինեք, որ ամանորյա ուղերձը սուֆլյորից կարդալիս վարչապետը մի պահ չի կարողանում շարունակել տեքստի ընթերցումը, դադար է տալիս: Պատճառը տեքստում մեկ նախադասության կրկնությունն է եղել, այսինքն՝ տեքստը փնթի է խմբագրված եղել: Դրանից հետո Ն. Փաշինյանը նախատել է Վլադիմիր Կարապետյանին, SMS-ով հորդորել պաշտոնից ազատման դիմում գրել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`