Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած «Ուրալյան աղիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովը հայտարարել է, որ իրեն հերոս չի համարում, քանի որ կատարել է իր պարտքը:
«Իհարկե, մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, բայց եթե հայ գործարարները կարողանան ճիշտ աշխատել, մենք մեր դիրքը չենք զիջի ԵՏՄ մյուս երկրներին: Ավելին, եթե Իրան-ՌԴ առևտրաշրջանառությունը չհաշվենք, ապա մենք առևտրաշրջանառության մասով, թերևս, հավասար ենք Ղազախստանի հետ, այն դեպքում, որ Ղազախստանի հետ Իրանն ունի երկաթգիծ, ենթակառուցվածքներն ավելի բարվոք են»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհուրդ եմ տալիս ոմանց «հեռու խաղալ» մեզանից, հակառակ պարագայում մշտապես հանդիպելու եք առնվազն այսպիսի քաղաքական, մարդկային և իրավական դիմադրությանը»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
ԱՄՆ-ը Հոնկոնգում նախահամաձայնության է եկել հանցավոր տարրերի հետ եւ «խելահեղորեն» ներքաշվել հանցավոր հակաչինական գործունեության մեջ:
«Չեմ կարող չնկատել, որ ատելության խոսքը, որպես այդպիսին, մեծամասշտաբ դարձավ իշխանափոխությունից հետո և հենց այդ գործընթացների իրականացման արդյունքում։ Պայքարի հենց այդ ձևն էր ընտրված այն ժամանակվա՝ ընդդիմության, հիմա արդեն՝ իշխանություն դարձածների կողմից, երբ Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի բնակարանների մոտ կախվել էին սև ժապավեններ…»:
Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, 2 հատ պայթուցիկ սարք է նկատվել:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակերային փորձը՝ գողանալ իրանական Grace 1 տանկերը, որն ավելի քան մեկ ամիս վերահսկողության տակ է վերցվել Ջիբրալթարում, ցույց է տալիս ամերիկյան իշխանությունների կողմից օրենքի անարգումը:
ԱՄՆ-ի տասներեք նահանգներ հայց են հարուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ փորձելով արգելափակել Սպիտակ տան կողմից օգոստոսի 12-ին հայտարարված միգրացիայի նոր կանոնների ուժի մեջ մտնելը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը ձգտում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում, ժողովրդականության ցուցանիշով գրեթե հավասարվել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, որն ավելի վաղ անվերապահ առաջատարն էր դեմոկրատ ընտրողների շրջանում:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցում այրվել է կուտակած խոտ:
ՀՀ Զինված ուժերի ևս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին:
Արցախում քաղաքական գործընթացները զարգանում են երկրաչափական պրոգրեսիայով, անգամ որոշակի պասիվության դեպքում հանրությունը չի հասցնում հետևել դեպքերի ընթացքին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տնտեսագիտական համալսարանի դասախոսը քննություն վերցնելու ընթացքում, պատկերացնու՞մ եք, խաչապուրի է կերել: Եվ այս «դարի հանցագործությունը» Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը անմահացրել է ֆոտոսյուժեով ու որպես top-news ներկայացրել լրագրողներին»:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են՝ Փաշինյանը վկայակոչելով իր ծանրաբեռնված գրաֆիկը եւ զբաղվածությունը, այսօր չի ընդունել Ամուլսարի հարցով կառավարության շենքի մոտ բողոքող հպարտ քաղաքացիներին»:
Թուրքիայի տնտեսության նկատմամբ վստահությունը մեկ տարի առաջվա համեմատ ավելացել է, սակայն տնտեսական խնդիրները երկրում դեռ շարունակվում են։ Նման տեսակետ է հայտնել հոլանդական «ABN Amro» բանկի տնտեսագետ Նոռա Նոյթեբումն իր հեղինակած զեկույցում։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիա:
«Կանեփ-Կակաչ» համալիր-օպերատիվ-կանխարգելիչ միջոցառուման շրջանակներում օգոստոսի 15-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի 39-ամյա Մովսես Բ.-ն:
«Դատարանը քիչ առաջ բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Վերջինիս ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ տվյալները, որոնք հրապարակում է Նիկոլ Փաշինյանը, վարչապետին ենթակա մարմինների տրամադրած ցուցանիշներն են, մասնավորապես՝ Վիճակագրական կոմիտեն վարչապետին ենթակա պաշտոնական մարմին է, և Ն.Փաշինյանի հրապարակումները չեն կարող ցուցում լինել.
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիերա Լեոնեի արտգործնախարար Նաբելի Թունիսի հետ համատեղ մամուլի ասուլիս է ունեցել։
Օգոստոսի 15-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից (անցել է արգելապատնեշը):
Թերթի տեղեկատվությամբ՝ թագավորության իշխանությունները կմասնակցեն անօրինական միգրանտների բաշխմանը, որոնց մի մասը նաեւ կարող են ընդունել Ֆրանսիան եւ Գերմանիան: Այս պահին նավում գտնվում է 147 միգրանտ: Նրանց մեծ մասին Միջերկրական ծովում փրկել են երկու շաբաթ առաջ:
Բարձրագույն որակավորման կոմիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարականով պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկոտոր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ։
Հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ինտեր», պատասխանել է այն հարցին, թե ինչպե՞ս են տարբերվում իր նոր թիմի և անգլիական ակումբի մարզումները:
Նեպալի իշխանությունները պլանավորում են կխստացնել Էվերեստ լեռը նվաճողների համար սահմանված կանոնները վերջին սեզոնում լեռնագնացների շրջանում մահացության բարձր մակարդակի պատճառով: Այս մասին հայտնել է Himalayan Times թերթը:
Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա ոչ մի վիրահատության չի ենթարկվել, հաջորդ շաբաթ նա պլանավորում է գալ թատրոն: Այս մասի ՌԻԱ Նովոստիին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:
Օգոստոսի 15-ին, «Կանեփ-Կակաչ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներով, 38-ամյա մի քաղաքացու մեքենայում դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց: