«Եվս մեկ զորամաս անցավ սննդի նոր համակարգին». Նիկոլ Փաշինյան
ՀՀ Զինված ուժերի ևս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից ներկայացրել տեսանյութ:
«Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի:
Հ.Գ. Ուշագրավ է, որ մեր զինվորները սկսել են իրենց շրջանում երբեմն ամենապոպուլյար ուտելիքը՝ «կարտոշկայի ժարիտը» թողնել ցուցափեղկի վրա: Այդ ուտելիքն ի դեպ, մատուցվում էր միայն զորամասերի թեյարաններում, վճարովի»,- գրել է վարչապետը:
Մոտ մեկ ամիս առաջ վարչապետն անձամբ էր այցելել զորամաս և ծանոթացել նոր սննդակարգին:
Եւս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի:Հ.Գ. Ուշագրավ է, որ մեր զինվորները սկսել են իրենց շրջանում երբեմն ամենապոպուլյար ուտելիքը՝ «կարտոշկայի ժարիտը» թողնել ցուցափեղկի վրա: Այդ ուտելիքն ի դեպ, մատուցվում էր միայն զորամասերի թեյարաններում, վճարովի:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 15. August 2019