ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և օգնական Մհեր Սահակյանն աշխատանքից ազատվել են իրենց դիմումների համաձայն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Գյումրիում զբոսաշրջիկների թիվն ավելացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո:
Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սյուդադ Ռեալի» հարձակվող Մատիա Պոգբան գնահատել է իր եղբոր՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը:
2019 թվականի հուլիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16’073 գործարք, որը 2019 թվականի հունիսի համեմատ աճել է 10.3 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ` 17.1 %-ով:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Թաքուր Ս.-ն:
Կուբայի մայրաքաղաքից 40 կմ դեպի արևելք գտնվող Սանտա-Կրուս-դել-Նորտե քաղաքում գտնվող ծովափում առնվազն հինգ մարդ դարձել է կայծակի հարվածի զոհ:
Հոնկոնգի կառավարությունը տնտեսության խթանման եւ բնակչության սոցիալական օժանդակության միջոցների 19,1 միլիարդ հոնկոնգյան դոլար (գրեթե 2,5 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի փաթեթ է նախաձեռնել: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի այդ Հատուկ վարչական շրջանի ֆինանսական հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը:
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մամբրեի Մաթևոսյանը ծնվել է 18.11.92թ.-ին:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն:
168.am-ն արդեն իսկ գրել էր, որ ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել ձերբակալել գեներալ Սամվել Կարապետյանին, ով ավելի շատ հայտնի է Օգանովսկի անունով:
Պետական եկամուտների կոմիտեի մինի-ֆուտբոլի թիմը բրոնզե մեդալով է վերադարձել Բելառուսում կայացած մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարից:
Ճապոնիան ներկայում ունի ԱՄՆ-ի 1,12 տրլն դոլար գումարի պետական արժեթղթեր: Դա հետեւում է այս տարվա հունիս ամսվա վերաբերյալ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ օգոստոսի 15-ին հրապարակված նյութերից:
Իտալիայի Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Պետական եկամուտների քննչական վարչության պաշտոնյային կաշառք տալու փորձի կասկածանքով:
Գյումրիին նվիրված «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ից սկսած բացօթյա միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն:
Ալեքսիս Սանչեսը Չիլիի հավաքականի հետ հասավ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչ, այնուհետև վնասվածք ստացավ երրորդ տեղի համար մրցավեճում, ինչը նրան խանգարեց լիարժեք նախապատրաստվել մրցաշրջանին:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ` ՀՀ կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:
Ղրղզստանում ԵՏՀ էլեկտրաէներգիայի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի քննարկման շրջանակներում հստակեցվել է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի գործարկման վերջնաժամկետը. այն կսկսի գործել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
Այստեղ առաջադրվածները քաղաքապետ դառնալու համար 5-ն են, ընդ որում՝ նրանցից չորսը՝ Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը և Գրիգորի Սահակյանը, ինքնառաջադրված թեկնածուներ են, միայն Արայիկ Ավանեսյանի թեկնածությունն է առաջադրվել քաղաքական ուժի՝ «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից:
Օգոստոսի 15-ին, «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Երկաթուղայինների 1 հասցեում հավաքված են մի խումբ անձինք, որոնց մոտ զենք կա և հնարավոր է լինի զինված բախում:
Ըստ Marca-ի տեղեկությունների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան դեռ հույս ունի, որ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ այս պահին այդ տրանսֆերի հավանականությունը չափազանց փոքր է:
Քոբուլեթ սեւծովյան առողջարանային քաղաքում (Աջարիայի ԻՀ) փոքր եւ միջին հյուրանոցների սեփականատերերն օգոստոսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ հանրապետության իշխանություններին կոչ անելով իրենց փոխհատուցել այն նյութական վնասը, որն իրենց հասցվել է ՌԴ-ից զբոսաշրջիկների բացակայության պատճառով:
Վրացի նշանավոր երգիչ եւ դերասան Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն իր ծննդյան 81-րդ տարեդարձը օգոստոսի 17-ին կնշի մեծ համերգով Բաթումում:
Հնդկաստանը մինչ այժմ խստիվ հետեւում էր իր զինանոցում առկա միջուկային զենքն «առաջինը չկիրառելու» քաղաքականությանը, սակայն կփոխվի արդյոք ապագայում այս հարցում երկրի դիրքորոշումը, «կախված Է հանգամանքներից»:
Նրա փոխանցմամբ, կինը, որը վնասել էր ապրիլյան հերոսների շիրմաքարերը՝ այս պահին ազատության մեջ է, Եռաբլուրում էլ խստացված ծառայություն է իրականացվում՝ նման միջադեպերից զերծ մնալու համար։
Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 12-ին հայտարարել է, որ կղզին պատաստ է բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, բայց այն չի վաճառվում: Գերատեսչությունն այս կերպ է մեկնաբանել Գրենլանդիան՝ Դանիայի Թագավորության կազմում գործող ինքնավարությունը, գնելու հարցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրվածության մասին տեղեկատվությունը:
Իսրայելի ՆԳ նախարար Արիե Դերին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռաշիդե Թլաիբին թույլատրել է այցելել Իսրայել՝ հանդիպելու ազգականների հետ, քանի որ նա խոստացել է այցի ընթացքում չքարոզել Իսրայելին բոյկոտելու օգտին եւ պահպանել մյուս քաղաքական սահմանափակումները:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դադարեցրել է մարզումը թիմի հետ, հայտարարել է բրազիլական «Esporte Interativo» հեռուստաալիքը:
Օգոստոսի 15-ին, ժամը 14.40-ին, Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արցախի փողոցի բնակիչ 50-ամյա մի տղամարդու:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ծանոթացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը և ներկայացրել իր դիրքորոշումը: