ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումը աճել է 30.3 տոկոսով: Քաղցր հայրենիք:))»:
Ռուսաստանի և Թուրքիայի անվտանգության ուժերը համատեղ պարեկային ծառայություն են իրականացրել Սիրիայի հյուսիսային Թել–Ռըֆաթ քաղաքում։
«911» ծառայությանն օգոստոսի 14-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 41 տան բակում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան (1 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Կառավարության նիստը՝ ուղիղ
Աշխատանքի բերումով, ինչպես նաև քաղաքացիների հետ ամենօրյա, ամենժամյա շփման արդյունքում ավելի խորն եմ ընկալել ու ճանաչել մեր հարազատ քաղաքի և նրա մարդկանց հոգսերն ու խնդիրները։ Ավելին՝ այլևս հստակ տեսնում եմ դրանք լուծելու ուղիներն ու միջոցները։ Ահա թե ինչու ընդունել եմ այս որոշումը՝ ընտրողների դատին ներկայացնել իմ թեկնածությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար։
«Նախկինում էլ, հիմա էլ, որպես կանոն, անձանց նման գործերով ձերբակալում են, որպեսզի շանտաժի ենթարկեն, որ վնասը շուտ հատուցեն: Հատուցելուց հետո կորցնում են հետաքրքրությունը»:
Օգոստոսի 14-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տղամարդը, որը Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիայի նահանգ) կրակ է բացել ոստիկանների վրա, կալանքի տակ է վերցվել: Այս մասին ասված է քաղաքի ոստիկանական վաչության Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու եւ այն բանից հետո վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանների մասին, երբ Բրյուսելի հետ համաձայնեցվի Brexit-ի նոր հետաձգումը: Այս
Առնվազն տասը մարդ է տուժել Ճապոնիայի արեւմտյան եւ հարավարեւմտյան պրեֆեկտուրաներում, որտեղ «Կրոսա» թայֆունի պատճառով հորդառատ անձրեւներ են տեղում, որոնք ուղեկցվում են փոթորկալի քամիով:
Առնվազն 23 մարդ է տուժել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով, որի շարժիչը բռնկել է մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Սիմֆերոպոլ մենկումից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքել է նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ կազմակերպելու և ծաղրածու հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Տասնյակ կալանավորներ են տուժել Սոլեդադ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) բանտում երեկ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտոցի հետեւանքով: Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Ռուսաստանին մեղադրել է ամերիկյան տեխնոլոգիաների գողության մեջ, որոնք կապված են այդ թվում հիպերձայնային զենքի ստեղծման հետ:
Քանի դեռ աղբահանության հարցով կառավարությունն արտահերթ նիստ չի հրավիրել, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծել, Երևանի քաղաքապետարանին ցանկանում եմ հուշել, որ բացի աղբահանության խնդրից, Երևանն ունի բազմաթիվ այլ լրջագույն խնդիրներ։
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթացքում չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից Երևան քաղաքի դատախազությունում ստացված տվյալների ուսումնասիրության արդյունքում դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստվել են նյութեր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ օրերս հերթական «բացահայտումն» է արել։ Նա հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին` Էռնեստ Գեւորգյանին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. հայտարարվել է Մեղրիի ՀՓՋ-ի անձնակազմի հավաք:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քանի միլիոն եվրո դրամաշնորհով, այլեւ նրանով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:
Հոբելյարի տոնը լիարժեք դարձնելու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նախարարության անձնակազմին՝ նրանց կտրելով հոգսաշատ աշխատանքային առօրյայից։
Թեեւ պատգամավորների արձակուրդը կավարտվի օգոստոսի 23-ին, բայց մոտ մեկ շաբաթ է՝ նրանցից շատերը խորհրդարան են գալիս։ Նրանց թեժ աշուն է սպասվում․ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի շրջանակներում մի քանի տասնյակ նախագծեր պետք է մշակեն ու ընդունեն։
«Եթե այս ամենը իմ դեմ չէ, բա հարց չտա՞նք երկրի հետ սեփական մորուքի նման խաղացող զբոսավարին, թե նախկին նախարարի վարորդի կամ օգնականի գործը ինչո՞ւ է քննում տխրահռչակ ՀՔԾ-ն, ոչ թե Քննչական Կոմիտեն, որտեղ այն ի սկզբանե հարուցված է եղել»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 10։00-22:00 կդադարեցվի Շիրակի մարզի Աշոցք համայնքի՝ Աշոցք և Կարմրավան գյուղերի, ինչպես նաև Զույգաղբյուր գյուղի՝ Կոճոռ թաղամասի՝ ջրամատակարարումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խբակցությունն առաջարկում է փոփոխել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը և Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծի զեկուցումն ու քննարկումը կառավարության նիստում պարտադիր դարձնել։ Սակայն կառավարությունը դեմ է այս առաջարկին։ Հարցը ներառված է գործադիրի այսօրվա նիստում։
Օգոստոսի 9-ին մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 21-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ոմն Սուրեն իր գոմից գողացել է 400 հատ հավ՝ պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետության ղեկավար ընտրվելուց հետո մինչեւ 5 միլիարդ դոլար է կորցրել: Այդքան գումար Է նա գնահատել այն եկամուտները, որոնք, իր կարծիքով, բաց է թողել՝ հրաժարվելով գործարարի կարիերայից, ինչպես նաեւ փաստաբանների ծախսերն իր դեմ հարուցված հայցերի պատճառով:
Օգոստոսի 13-ին, ժամը 17.40-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները Շահումյանի 6-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի: