Իսպանիան պատրաստ է ընդունելու միգրանտների մի մասին Proactiva Open Arms-ի նավից. El Pais
Իսպանիայի կառավարությունը պատրաստ է ընդունելու միգրանտների մի մասին թագավորության Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) նավից: Այս մասին հայտնել է El Pais թերթը:
Թերթի տեղեկատվությամբ՝ թագավորության իշխանությունները կմասնակցեն անօրինական միգրանտների բաշխմանը, որոնց մի մասը նաեւ կարող են ընդունել Ֆրանսիան եւ Գերմանիան: Այս պահին նավում գտնվում է 147 միգրանտ: Նրանց մեծ մասին Միջերկրական ծովում փրկել են երկու շաբաթ առաջ:
Օգոստոսի 14-ին La Repubblica թերթը հայտնել է, որ Իտալիայի Լացիոյի մարզի տարածաշրջանային վարչական դատարանը Proactiva Open Arms-ի նավին թույլատրել է մտնել երկրի տարածքային ջերեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: