Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ նրա ինքնազգացողության մասին

Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա ոչ մի վիրահատության չի ենթարկվել, հաջորդ շաբաթ նա պլանավորում է գալ թատրոն: Այս մասի ՌԻԱ Նովոստիին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Օգոստոսի 15-ին ավելի վաղ Mash տելեգրամ-ալիքը հայտնել է, որ Ջիգարխանյանը սրտի վիրահատության է ենթարկվել, ինչից հետո գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

«Դե ոչ, օրհասական ոչինչ չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի օրը նրան արդեն դուրս կգրեն: Նրան պրոֆիլակտիկայի համար են պահում: Ոչ մի վիրահատություն չի եղել: Վիճակը նորմալ է, հաջորդ շաբաթ պլանավորում Է գալ թատրոն»,-պատմել է գործակալության զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս