Բաժիններ՝

ՀՀ և Չեխիայի համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կխորացվի նոր ծրագրերով

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի և Չեխիայի կայուն համագործակցությունն էլ ավելի կխորացվի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի և դեսպանի անդրանիկ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բնապահպանական գերատեսչությունների և ենթակա կառույցների միջև արդեն գործող համագործակցության համաձայնագրերի կատարման ընթացքը, համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հեռանկարները, ինչպես նաև բնապահպանական քաղաքականության՝ առկա փորձի փոխանակման մեխանիզմները։

Դեսպան Կոպեցկին պատրաստակամություն է հայտնել նպաստել բնապահպանության ոլորտում երկու պետությունների համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս