
Օդանավակայանի ծառայողները հայտնաբերել են հետախուզվող ԱՄՆ քաղաքացուն

«Կանեփ-Կակաչ» համալիր-օպերատիվ-կանխարգելիչ միջոցառուման շրջանակներում օգոստոսի 15-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի 39-ամյա Մովսես Բ.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 27-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի և 267.1 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: