
«Թուրքիայի տնտեսությունը 2019թ․ կգրանցի 1․5 տոկոս անկում». զեկույց

Թուրքիայի տնտեսության նկատմամբ վստահությունը մեկ տարի առաջվա համեմատ ավելացել է, սակայն տնտեսական խնդիրները երկրում դեռ շարունակվում են։ Նման տեսակետ է հայտնել հոլանդական «ABN Amro» բանկի տնտեսագետ Նոռա Նոյթեբումն իր հեղինակած զեկույցում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Շուկայի զարգացման մասնագետ Նոյթեբումի գնահատմամբ՝ Թուրքիան թեև հաղթահարել է տնտեսության համար ամենաանբարենպաստ փուլը, այնուամենայնիվ, առայժմ խոշոր առաջընթաց այս ոլորտում ակնկալել չի կարելի։
Մասնագետի կանխատեսմամբ՝ 2019թ․ Թուրքիայի տնտեսությունը 1․5 տոկոսով անկում կարձանագրի, իսկ 2020թ․՝ 2․5 տոկոս աճ: