Լուկակուն պատմել է «Ինտերի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումների տարբերությունների մասին
Հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ինտեր», պատասխանել է այն հարցին, թե ինչպե՞ս են տարբերվում իր նոր թիմի և անգլիական ակումբի մարզումները:
«Դժվար է, ընկերս: Ամեն ինչ այլ է: Անգլիայում շատ աշխատանք կա: Բայց այստեղ իսկական աշխատանք է: Ես չեմ եկել այստեղ ապրելու համար: Ես եկել եմ այստեղ, որ օգնեմ թիմին ինչ-որ բանի հասնել»,- ասել է բելգիացին Otro-ի եթերում:
«Կարմիր սատանաների» 26-ամյա հարձակվողի տրանսֆերը միլանյան ակումբին արժեցավ 65 մլն եվրո: Այսպիսով, Լուկակուն դարձավ «Ինտերի» պատմության ամենաթանկ տրանսֆերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը