
ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը գերազանցել է 2008 թ. համաշխարհային ճգնաժամի ժամանակների ռեկորդը

ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակների ռեկորդը: Այդ մասին ասված է Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի կողմից հրապարակված զեկույցում:
Նրա տվյալների համաձայն, 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը աճել է 162 մլրդ դոլարով եւ կազմել 9,4 տրլն դոլար: Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2008 թվականին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին:
Ինչպես ընդգծվում է զեկույցում, հիփոթեքային վարկերի պարտքերը կազմում են ներքին ամերիկյան պարտքի հիմնական մասը, որն այժմ հասնում է 13,9 տրլն դոլարի: Բանկը նշում է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ում ավելացել է վարկային քարտերի եւ ավտովարկերի գծով պարտքն այն դեպքում, երբ կրթության վարկերի գծով պարտքը փոքր-ինչ կրճատվել է:
Ավելի վաղ տնտեսագետները նշում էին, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը դարձել Էր ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի շուկայի կրախը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: