
Վթարային վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուն իրեն հերոս չի համարում

Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած «Ուրալյան աղիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովը հայտարարել է, որ իրեն հերոս չի համարում, քանի որ կատարել է իր պարտքը:
«Շատերն ասում են, որ հերոս եմ, սակայն հերոս ինձ չեմ համարում, ճիշտն ասած, որևէ կերպ չեմ զգում, քանի որ կատարել եմ իմ պարտքը, որը պետք է անեի, փրկել եմ ինքնաթիռը, ուղևորներին, անձնակազմը: Կարծում եմ, որ դա միակ որոշումն էր: Ես ինձ հերոս չեմ համարում»,- ինչպես հաղորդում է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յուսուպովը:
«Իհարկե, ծրագրում եմ շարունակել թռիչքները, պարզապես ներկա դրությամբ դժվար է նշել ավիավթարի որևէ պատճառ»,- ասել է նա:
Յուսուպովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, ուղևորներին, երկրորդ օդաչուին և ինքնաթիռին:
A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում Էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի – Սիմֆերոպոլ երթուղով:
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրԷջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել Է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների Է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրԷջք Է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: Օգոստոսի 15-ին ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել Է փաստաթղթեր պատրաստել ինքնաթիռի օդաչուներին պարգեւի ներկայացնելու վերաբերյալ: