
Պեկինն ԱՄՆ-ին մեղադրել է Հոնկոնգում հակաչինական հանցավոր գործունեության մեջ

ԱՄՆ-ը Հոնկոնգում նախահամաձայնության է եկել հանցավոր տարրերի հետ եւ «խելահեղորեն» ներքաշվել հանցավոր հակաչինական գործունեության մեջ: Այդ մասին ասված է Հոնկոնգում ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության դիվանատան հայտարարության մեջ՝ ի պատասխան Հոնկոնգի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ-ի Ներկայացուցնիչների պալատի եւ ամերիկացի այլ քաղաքական գործիչների մեկնաբանությունների:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեն հրապարակել է հայտարարություն, որով կոչ է արել Չինաստանին՝ հրաժարվել Հոնկոնգում բողոքի խաղաղ ակցիաների ճնշումից: Նրանք անհանգստություն են հայտնել, որ Չինաստանը «վերստին դիտարկում է խաղաղ բողոքները խստորեն ճնշելու հնարավորությունը»:
«Ամերիկացի քաղաքական գործիչների կողմից իրականության խեղաթյուրումը, երկակի ստանդարտների կույր հետեւումն արդեն մոտ են հիստերիկային: Նրանք Հոնկոնգում նախահաձայնության են եկել արմատական հանցավոր տարրեր հետ եւ խելահեղորեն ներքաշվել հակաչինական հանցավոր գործերի մեջ»,- ասած է հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: