Սենատոր Էլիզաբեթ Ուորենն ժողովրդականությամբ հավասարվել է Ջո Բայդենին. հարցում

Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը ձգտում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում, ժողովրդականության ցուցանիշով գրեթե հավասարվել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, որն ավելի վաղ անվերապահ առաջատարն էր դեմոկրատ ընտրողների շրջանում: Այս մասին վկայում են Economist/YouGov հետազոտական ծառայության հարցման՝ օգոստոսի 14-ին հրապարակած արդյունքները: Հարցումն անցկացվել է օգոստոսի 10-13-ը, դրան մասնակցել է 1,5 հազար մարդ, իսկ ստացված արդյունքների անճշտությունը գնահատվում է պլյուս-մինուս 3 տոկոս:

Հարցման արդյունքների համաձայն, Բայդենին պաշտպանում է պոտենցիալ ընտրողների 21 տոկոսը, Ուորենին՝ 20 տոկոսը: 16 տոկոս աջակցությամբ երրորդ տեղում հայտնվել է Վերմոնթի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որն ավելի վաղ ժողովրդականությամբ երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում դեմոկրատների շրջանում:

Չորորդ տեղն զբաղեցրել է Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, որին աջակցել է հարցման մասնակիցների 8 տոկոսը, Տեխասի նահանգից նախկին կոնգրեսական Բեթո Օ՛Ռուրքին եւ Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջին՝ 5 տոկոսը, իսկ Հավայիի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին եւ Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին՝ 2 տոկոսը:

2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու մյուս հավակնորդների՝ Կոլորադոյի նահանգից սենատոր Մայքլ Բենեթի, ԱՄՆ-ի բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախկին նախարար Ջուլիանա Կաստոյի, Նյու Յորքի նահանգից սենատոր Քրիսթեն Ջիլիբրանդի, Մինեսոթայից սենատոր Էմի Քլոբուշարի, գրող Մարիաննա Ուիլյամսոնի եւ ձեռնարկատեր Էնդրյու Յանգի, ինչպես նաեւ նոր-նոր Սպիտակ տան համար պայքարի մեջ մտած միլիարդատեր Թոմ Սթեյերի ժողովրդականության մակարդակը, այս հարցման արդյունքների արդյունքներով, կազմում է 1 տոկոս:

Մինչեւ այս տարվա վերջը Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն մտադիր է անցկացնել եւս վեց հեռուստաբանավեճ՝ 2020 թվականի հունվարից մինչեւ ապրիլն ընկած ժամանակաշրջանում: Դրանք կավարտվեն արդեն այն բանից հետո, երբ փետրվարին կտրվի նախընտրական արշավի մեկնարկը:

Փետրվարի 3-ին Այովայում տեղի կունենան կուսակցական ատիվիստների ժողովները, որոնցում նախ կընտրեն Դեմոկրատական կուսակցության տեղական խորհրդաժողովների, այնուհետեւ նահանգի խորհրդաժողովի, իսկ դրանց հետո ազգային համագումարի պատվիրակներին, որը 2020 թվականի հուլիսի 13-16-ին տեղի կունենա Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): Այնտեղ կհայտարարվի նախագահի պաշտոնի թեկնածուի անունը: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս