Սկանդալային գրառման մեջ ընդգծվում էր նաև նախարարության ներքին խոհանոցային ինտրիգներ, ինֆորմացիա՝ խորհրդատու-նախարար լարված հարաբերությունների մասին, և ըստ այդմ՝ Թամամյանին փոխարինելու՝ նախարարի ձեռնարկած անհաջող փորձերը, որոնք նկարագրվում էր դրվագ առ դրվագ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ վարչական տարածքում ուժեղացված ծառայություն իրակնացնելիս, օգոստոսի 23-ին, ժամը 22:00-ի սահմաններում, «Հաղթանակ» զբոսայգու մոտից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Սարի թաղի 25-ամյա մի բնակչի:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լա Լիգայի 2-րդ տուրի «Բետիսի» հետ մրցավեճում տարած հաղթանակը (5:2):
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի:
Ջիբրալթարում որոշ ժամանակ առգրավված իրանական նավթակիր նավը կալանքից ազատվելուց հետո ուղղություն է վերցրել դեպի թուրքական ափ։
Օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի դրությամբ հերթապահություն են իրականացնում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:
Պլաչիդո Դոմինգոն Զալցբուրգի ամառային փառատոնում առաջ անգամ ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ ինը կանայք նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնել է Hollywood Reporter-ը:
Օգոստոսի 20-ի գիշերը Կենտրոն վարչական տարածքում` խանութից, գեղեցկության սրահներից գողություններ էին կատարվել: 3-դեպք մի գիշերվա ընթացքում:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, որի տրանսֆերն ակտիվորեն ուզում են գնել «Բարսելոնան» և «Ռեալը»:
Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտ՝ օգոստոսի 25-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Բորա Բորա» լողափում, քաղաքացիները ջրից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացու:
«Մեծ անկայունությունը մեծապես կարող է վտանգել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Ես կարծում եմ, որ ԼՂ հակամարտությունն այն աշխարհաքաղաքական խնդիրներից մեկն է, որն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա միջնորդ երկրների կողմից, բայց կարծելն այլ է, դրա հնարավորությունները դիտարկելը՝ այլ հարց»։
Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը 2019 թվականի օգոստոսի 26-ից աշխատելու է երկու բրիգադով:
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Լա Լիգայի՝ «Բետիսի» հետ խաղը (5:2):
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 24-ին Երևանի Դավիթաշեն 7-րդ փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Մանուկ Կ.-ին, որը օգոստոսի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի, 133 հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերի և 182 հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքներով:
Լճաշեն համայնքապետարանի աշխատակազմի անդամները, դպրոցի մանկավարժները եւ համայնքի բնակիչները շուքով ու աղուհացով դիմավորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ուխտագնացության ժամանած Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» անդամներին՝ ատենապետուհի Անահիտ Տանձիկյանի գլխավորությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարծում է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան անարդարացիորեն շատ է քննադատության ենթարկվում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը:
Սեպտեմբերի 1-ին, չնայած կիրակի է, տարբեր միջոցառումներով կնշվի Գիտելիքի և դպրության օրը:
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտնել է իր կարծիքը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին, ում անունը կապում են մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության կամ «Բարսելոնա» վերադառնալու հետ:
Ըստ բնակչության թվի՝ Թուրքիայի ամենախոշոր նահանգները երկար տարիներ համարվել են Ստամբուլը, Անկարան և Իզմիրը: Հիմա` նույնպես: Թուրքական «Sabah» օրաթերթը, սակայն, հրապարակել է ուշագրավ մի նյութ, որտեղ ներկայացվում է, թե որքան կլիներ Թուրքիայի նահանգների բնակչությունը, եթե այնտեղ ծնված մարդիկ ապրեին հենց իրենց ծննդավայրում և չտեղափոխվեին այլ վայրեր։
Օգոստոսի 25-ին, ժամը 22.50-ին, ինքնակամ ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Խնձորեսկ գյուղի 20-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց գյուղի «Տախտի հող» կոչվող տարածքում, վիճաբանություն ժամանակ, իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է ընկերոջը՝ պատճառելով վնասվածք, որից հետո նրան տեղափոխել է Գորիսի հիվանդանոց:
Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունից ուղիղ մեկ տարի առաջ ցուցադրվել են խաղերի մեդալները, որոնք օլիմպիական մեդալների նման ձուլվել են բջջային հեռախոսների և այլ էլեկտրական սարքերի վերամշակված մետաղից:
Օգոստոսի 16-ին Արմավիրի մարզի մի բնակիչ ոստիկանության Մեծամորի բաժնում դիմում է ներկայացրել, որ Զարթոնք գյուղի դաշտերում իր ցլիկը կորել է:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենին:
«Այստեղ մարդկային գործոնը բավականին մեծ է, ինքն իրեն այրվել չի կարող: Ինչ-որ անզգույշ մարդու գործունեություն պետք է լինի: Շոգը ստեղծում է պայմաններ, որպեսզի այրվի, բայց ինքն իրեն բռնկվելը քիչ հավանական է»:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 26-ին ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող գրասենյակի գլխավոր խորհրդական Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:
«Լիվերպուլը» պատրաստ է 2019/20 մրցաշրջանի ավարտին բաժանվել հարձակվող Մոհամեդ Սալահից: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
Օգոստոսի 24-ին, ժամը 21.13-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, զենքի ձայներ են լսվում:
Հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժությունների ընթացքում, Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Ռուսաստանի ռազմական բազայի զինված անձնակազմը սկսել է աշխատանքներ իրականացնել երկկողմ մարտավարական պատրաստության շրջանակներում:
Առաջիկայում Թուրքիայի բանակի զինանոցը կհամալրվի տեղական արտադրության զենքերով համալրված նոր դրոնային համակարգով։