Մեծամորի բնակչի գողացված ցլիկը վերադարձվել է տիրոջը
Ոստիկանության Մեծամորի բաժնում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ իր ցլիկը Զարթոնք գյուղի դաշտերում կորել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Օգոստոսի 16-ին ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները սկսեցին որոնողական աշխատանք՝ գյուղացու ցլիկը հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ ցլիկը ոչ թե կորել է, այլ գողացել են:
Իրավապահների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց կասկածյալի ինքնությունը: Օգոստոսի 25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման է ենթարկվել 23-ամյա մի երիտասարդ:
Նա խոստովանել է կատարածն, իսկ ցլիկը՝ վերադարձվել տիրոջը:
Նախապատրաստվում են նյութեր: