
Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 2-ից

Սեպտեմբերի 1-ին, չնայած կիրակի է, տարբեր միջոցառումներով կնշվի Գիտելիքի և դպրության օրը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:
«Դասապրոցես չի լինի այդ օրը, քանի որ կիրակի է, սակայն Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառումներ, այնուամենայնիվ, կլինեն»,- նշեց մամուլի խոսնակը:
2019 թվականի ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 2-ից: