Բաժիններ՝

 «Պոգբան չի դառնա Քին, Վերոն, Սքոուլզ, Գիգզ և Կանտոնա». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարծում է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան անարդարացիորեն շատ է քննադատության ենթարկվում:

«Ինչպես ես արդեն ասել եմ, երբ պայմանագիր ես կնքում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, դառնում ես մանկունյանցի: Մեկ անգամ դառնալով մանկունյանցի՝ մնում ես այդպիսին հավերժ: Պոլն ամեն շաբաթ անում է ամեն ինչ ակումբի համար:

Նա ինքն իրենից շատ բան է ակնկալում, այնպես որ, ես հիասթափված չեմ: Մենք շատ բան ենք սպասում նրանից, բայց գիտենք, որ չենք կարող ստանալ Ռոյ Քին, Վերոն, Սքոուլզ, Գիգզ և Կանտոնա մեկ ֆուտբոլիստի մեջ: Դա դժվար է, բայց Պոգբան թոփ-խաղացող է:

Մարդիկ ակնկալում են, որ նա բացարձակապես ամեն ինչ կանի խաղադաշտում, բայց նա շատ հատկություններ ունի: Այս տարի մենք նրա կատարմամբ տեսնում ենք բաներ, ինչը նախորդ մրցաշրջանում չենք տեսել: Պոլը թիմի առաջատարն է: Ակնկալում եմ, որ երկրպագուները կաջակցեն նրան»,- Սուլշերին է մեջբերում AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս