Պլաչիդո Դոմինգոն առաջ անգամ ելույթ է ունեցել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո
Պլաչիդո Դոմինգոն Զալցբուրգի ամառային փառատոնում առաջ անգամ ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ ինը կանայք նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնել է Hollywood Reporter-ը:
Հանդիսատեսները հոտնկայս ծափահարել են մաեստրոյին, երբ նա նոր էր բեմի վրա հայտնվել: Նա դերերգ է կատարել Ջուզեպե Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերայից: Ելույթից հետո դահլիճն արտիստներին բաց չէր թողնում 10 րոպե շարունակ:
«Հրաշալի հանրություն, հիանալի ներկայացում եւ հանդիսատեսների այսքան շատ սեր»,-համերգից հետո ասել է Դոմինգոն՝ երկրպագուներին բաժանելով իր ինքնագրերը: Երգչի հասցեին մեղադրանքներից հետո ամերիկյան երկու օպերային թատրոններ անմիջապես չեղարկել էին նրա համերգներն այն դեպքում, երբ եվրոպական հարթակները հաստատել էին նրա ելույթների գրաֆիկը:
Ավելի վաղ ութ երգչուհի եւ մեկ պարուհի հայտնել էին, որ Դոմինգոյի կողմից տարբեր ժամանակներում սեռական ոտնձգությունների են ենթարկվել 1980-ական թվականներից ի վեր: 78-ամյա կատարողն ինքը հերքում է բոլոր մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: