Օգոստոսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանի մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, անտառների, ջրային ռեսուրսների կառավարման և մի շարք այլ ասպարեզներում լուրջ համագործակցություն սկսելու հնարավորությունները:
Նախարարը տեղեկացրեց, որ հարցը քննարկել են նաև վարչապետի աշխատակազմում, որին մասնակցել են հեղինակները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և Արտաքին գործերի նախարարության իրենց գործընկերները (որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող մարմին):
«Հրանտ Բագրատյանը մի՞թե տիրապետում է ամբողջական ինֆորմացիայի։ Այսօր Տիգրան Ավինյանը հրապարակել է տարբեր բնագավառների աճը՝ 14-15%, իսկ այն ոլորտները, որ թույլ են եղել, դրանց պատճառով է ընդհանուր տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ) 8.1% իջել։ Ամբողջական տեղեկատվությանը մենք այս պահին չենք կարող տիրապետել»:
Ինչպես հաղորդում է AS-ը, ամռանը Մոուրինիոն բազմաթիվ առաջարկներ է ստացել տարբեր ակումբներից և ազգային հավաքականներից, սակայն դրանք բոլորը մերժել է: Ժոզեն նախընտրում է սպասել «Ռեալում» իրավիճակի ապակայունացմանը և ստանալ առաջարկ Ֆլորենտինո Պերեսի կողմից:
Թուրքական ժանդարմերիան շարունակում է Թուրքիայի արևմուտքում՝ Հունաստանի սահմանին մոտ գտնվող Էդիրնե քաղաք մուտք գործող անձանց ստուգումները:
Գյումրու ռուսական ռազմաբազան այս տարի արդեն երրորդ անգամ է տուգանվում. Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) թվով երրորդ ՀԴՄ տուգանքն է գրել: 168.am-ի հետ զրույցում ՊԵԿ լրատվականից հայտնեցին, որ, եթե ռազմաբազան համաձայն չէ, թող դիմի բողոքարկման հանձնաժողով, տուգանքի հիմքերը հասկանա՝ ճի՞շտ են տուգանել, թե՞ ոչ:
Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիտարկումներ ԲՈԿ-ի եզրակացության շուրջ
ՉԺՀ-ի Պետխորհուրդը կարգադրություն է արել ձեռնամուխ լինել Չինաստանի տարածքում ազատ առեւտրի վեց նոր փորձարարական գոտիների ստեղծմանը: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (ՉԿՀ):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շուտով Գերմանիա այցելել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով: Այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է օգոստոսի 26-ին՝ Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի շրջանակում, որն ընթանում է Բիարիցում:
Հայաստանի պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր միայն ռուսական «ORSIS» ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «ORSIS»-ի ներկայացուցչին։
Օգոստոսի 20-ին, ժամը 16.40-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը «Բետիսի» հետ Լա Լիգայի խաղից հետո (5:2) մեկնաբանել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի ոճով խփած իր երկրորդ գոլը:
Օգոստոսի 25-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ականջի պատռված ու ակնակապիճի կտրված վերքերով «Վայք» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:
Օգոստոսի 25-ին ժամը 07.38-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 37-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 07.30-ին, Նալբանդյան փողոցում Ուզբեկստանի Հանրապետության 28-ամյա քաղաքացին, իրացնելով իր ենթադրյալ իրավունքները, վերցրել է իր «Այֆոն 6Ս» բջջային հեռախոսը և հեռացել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է օգոստոսի 29-ին՝ Բելառուսի Բորիսով քաղաքում կայանալիք Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի ԲԱՏԵ (Բելառուս)-«Աստանա» (Ղազախստան) հանդիպման տեսուչ:
Նախօրեին համայն հայության ուշադրության էպիկենտրոնում Գյումրին էր․ նշվում էր քաղաքի ամենամյա տոնակատարությունը։ Գյումրիում էր նաև ՀՀ քաղաքական ողջ էլիտան։
Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները որոշել են որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնել Ամազոնիայում հրդեհները մարելու համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բիարիցում G7-ի գագաթնաժողովում Չիլիի իր պաշտոնակից Սեբաստիան Պինյերայի հետ կայացած բանակցություններում:
Միջնորդությունը մերժելուց հետո Վ. Ա.-ն մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին:
Յոթի խմբի (G7) բոլոր երկրները համաձայն են, որ Թեհրանին չի կարելի թույլատրել, որ միջուկային զենք ստանա: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ G7-ի գագաթնաժողովի հարթակներից մեկում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ, գագաթնաժողով, որը տեղի է ունենում ֆրանսիական Բիարիցում:
Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։
ԱԺ-ում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարության քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է բոլոր իրավապահ մարմիններից՝ Ոստիկանությունից, Քննչական կոմիտեից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվում նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ԱԱԾ-ի այդ գործառույթը դուրս է մնում:
Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ․-ի առաջնության ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի Մ-21 ընտրանին կհյուրընկալվի Իռլանդիայի (սեպտեմբերի 6-ին) և Իսլանդիայի (սեպտեմբերի 9-ին) հասակակից հավաքականներին։
Կրեմլում սադրանք չեն համարում Ռուսաստանին G7 վերադարձնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչը, բայց դա հնարավոր չէ մեկ երկրի առաջարկությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ G7-ի հաջորդ գագաթնաժողովը «հավանաբար, կանցկացվի Մայամիի» իր կալվածքում: Այդ մասին նա օգոստոսի 26-ին հայտարարել է Բիարիցում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ:
G7-ի երկրների ղեկավարները, որոնք հրավիրվել են գագաթնաժողովի, այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ կլիմային նվիրված նստաշրջանում հատուկ նվեր են ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից. ձեռքի ժամացույցներ՝ պատրաստված օվկանոսներում հավաքված պլաստիկից:
Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է և առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Այս մասին ԱԺ-ում կոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման գործընթացը սկսվելու է օգոստոսի 27-ին:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: