
«Երբ ես գոլ եմ խփում կամ փոխանցում եմ անում, դա թիմակիցներիս շնորհիվ է». Գրիզման

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Լա Լիգայի՝ «Բետիսի» հետ խաղը (5:2):
«Պարտությունից հետո շատ մեկնաբանություններ եղան, և մենք ստիպված եղանք քրտնաջան աշխատել այս շաբաթ: Երբ «Բետիսը» բացեց հաշիվը, մենք արթնացանք և սկսեցինք լավ խաղալ, ստեղծեցինք շատ պահեր:
Մենք վայելեցինք մեր խաղը և հուսով ենք, որ միշտ այդպես կլինի: Բիլբաոյում կայացած խաղից հետո մենք ցանկանում էինք մտնել խաղադաշտ և հաղթել: Մենք ավելացրեցինք, բայց դեռ անելիքներ կան»:
Մեսսիի, Սուարեսի և Դեմբելեի բացակայության մասին
«Երբ չկան շատ կարևոր խաղացողներ, թիմը պետք է մեծ թափ հավաքի: Այս խաղում դա պատահեց»:
Իր դուբլի մասին
«Ես դա միայնակ չէի կարող անել: Երբ ես գոլ եմ խփում կամ փոխանցում եմ անում, դա թիմակիցներիս շնորհիվ է: Մենք թիմ ենք: Հիանալի է, որ մյուսները կարող են փոխարինել վնասվածք ստացածներին»,- ասել է Գրիզմանը:
Սիրարփի Աղաբաբյան