
Թուրքիայի ո՞ր նահանգները կլինեին ամենաշատ բնակեցվածը, եթե մարդիկ ապրեին իրենց ծննդավայրերում

Ըստ բնակչության թվի՝ Թուրքիայի ամենախոշոր նահանգները երկար տարիներ համարվել են Ստամբուլը, Անկարան և Իզմիրը: Հիմա` նույնպես: Թուրքական «Sabah» օրաթերթը, սակայն, հրապարակել է ուշագրավ մի նյութ, որտեղ ներկայացվում է, թե որքան կլիներ Թուրքիայի նահանգների բնակչությունը, եթե այնտեղ ծնված մարդիկ ապրեին հենց իրենց ծննդավայրում և չտեղափոխվեին այլ վայրեր։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշվում է, որ եթե լիներ այդպես, ապա բոլորովին այլ կլիներ Թուրքիայի բնակչության տեղաբաշխվածության քարտեզը: Օրինակ՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը բնավ էլ չէին լինի ամենահոծ բնակեցված նահանգները, ինչպես այսօր է։
Եթե Թուրքիայում մարդիկ ապրեին իրենց ծննդավայրերում, ապա ամենաշատ բնակչությունը կենտրոնացված կլիներ Շանլըուրֆա նահանգը (2 մլն 770.690): Կհաջորդեր Ստամբուլի նահանգը (2 մլն 540.686):
Այնուհետև կլինեին Դիարբեքիր և Քոնիա նահանգները: Իսկ խոշոր հնգյակը կեզրափակեր Անկարայի նահանգը՝ 2 մլն 001.664 բնակչի ցուցանիշով: