Բաժիններ՝

Ռուստամ Բադասյանը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 26-ին ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող գրասենյակի գլխավոր խորհրդական Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար և գործընկերների հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվելիք երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման կարգն ու գործիքակազմերը, ինչպես նաև անդրադարձել եվրոպական մի շարք երկրներում գործող համանման մարմինների լավագույն փորձին ու չհաջողած պատմություններին:

ԵԱՀԿ ներկայացուցիչ Անդրեյ Մունտեան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հակակոռուպցիոն պայքարին աջակցելու ԵԱՀԿ պատրաստակամությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031