
«Գրիզմանը ցույց տվեց բարձր մակարդակի խաղ, ինչը երկրպագուները նրանից ակնկալում են». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լա Լիգայի 2-րդ տուրի «Բետիսի» հետ մրցավեճում տարած հաղթանակը (5:2):
«Եթե համեմատենք վերջին երկու խաղերը, ապա մենք գերիշխում էինք նաև «Ատլետիկի» հետ խաղում, բայց պարտվեցինք: Իրավիճակները նման են: Մենք լավ սկսեցինք, բայց գոլ բաց թողեցինք և մենք ստիպված եղանք վերադառնալ խաղի ամենասկիզբը: Երբեմն հանդիպումներն այդպես են լինում:
Ինձ դուր եկավ խաղն առաջին խաղակեսում, բայց երբ տեսնում ես, որ թիմը պարտվում է, միշտ մտածում ես, որ կարող ես ինչ-որ բան փոխել: Գնդակ ընդունելուց հետո ես Վիդալին ուղարկեցի տաքանալու, նա մեր այլընտրանքն էր: Մեզ պետք էր գոլ խփել: 1:1 հաշվից հետո մենք սկսեցինք ավելի լավ խաղալ և կարողացանք խփել երկրորդ գոլը:
Ընդհանրապես, ամեն ինչ լավ էր: Գրիզմանը ցույց տվեց բարձր մակարդակի խաղ, ինչը երկրպագուները նրանից ակնկալում են: Բայց սա վերաբերում է ոչ միայն նրան, այլև Պերեսին և Ռաֆինյային: Ես հարգում եմ մրցակցին, բայց Գրիզմանի համար այսօր կարևոր օր էր:
Ֆաթիի դեբյո՞ւտը: Նա ունի անհրաժեշտ հմտություններ, երիտասարդ է, բայց ունի ունակություններ, որոնք կարող են օգնել մեզ նման իրավիճակներում: Նա ինքնավստահություն ունի, բավական արագ է: Ամեն ինչ կախված կլինի նրա խաղից»,- ասել է Վալվերդեն:
Սիրարփի Աղաբաբյան