
Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Իրանի քաղաքացուն. նրա վիճակը գնահատվում է բավարար

Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտ՝ օգոստոսի 25-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Բորա Բորա» լողափում, քաղաքացիները ջրից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացու:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն առաջին օգնություն են ցույց տվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆարաջի Մ.-ին (ծնված 1989 թ.)՝ կատարել են ջրահեռացում, այնուհետև Ֆարաջի Մ.-ի մոտ նկատվել է շնչառության բարելավում:
Ջրափրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: