Բաժիններ՝

Ոստիկանության ծառայողներն թրմամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել Սարի թաղի 25-ամյա բնակչի

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ վարչական տարածքում ուժեղացված ծառայություն իրակնացնելիս, օգոստոսի 23-ին, ժամը 22:00-ի սահմաններում, «Հաղթանակ» զբոսայգու մոտից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Սարի թաղի 25-ամյա մի բնակչի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Մեքենայի զննության ժամանակ բերման ենթարկված երիտասարդը «Նիսանի» սրահից քրեական հետախույզներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով լի երեք փաթեթ, հայտնելով, որ հայտնաբերվածը «մարիխուաննա» է, պատկանում է իրեն, պահել էր իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս