3-դեպք` մի գիշերվա ընթացքում. Կենտրոնում կատարված գողությունները բացահայտվել են
Օգոստոսի 20-ի գիշերը Կենտրոն վարչական տարածքում` խանութից, գեղեցկության սրահներից գողություններ էին կատարվել: 3-դեպք մի գիշերվա ընթացքում:
Գողության մասին առաջին ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց ժամը 5.35-ին:
Օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնում էին, որ մեկ ժամ առաջ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութի դուռը և սրահից գողացել է 7 դրամապանակ և 1 պայուսակ:
Րոպեների տարբերությամբ` բաժնում գողությունների մասին ևս երկու հաղորդում ստացվեց` տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Պուշկինի և Թումանյան փողոցներում գտնվող գեղեցկության սրահների դռները, գողացել գումար և խնամքի պարագաներ:
Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր գործողությունները` գողությունները կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Եվ հետևողական աշխատանքը օրեր անց դրական արդյունք տվեց:
Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալները իրացնելով, օգոստոսի 21-ին նշված գողությունները կատարելու կասկածանքով Բուռնազյան փողոցից բերման ենթարկեցին 17-ամյա մի երիտասարդիւ:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: