Դաժան մերժում Արմենչիկին և «Սասնա ծռերին»

Արցախի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում բառացիորեն խայտառակ իրավիճակում է հայտնվել «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Այդ կուսակցության Արցախի համակարգող, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար  Գրիգորյանը, որն իր հայրենի Բերքաձոր (Հասանաբադ) գյուղում կրկին առաջադրվել էր և միակ թեկնածուն էր, 20 կողմ և 60 դեմ քվեների տարբերությամբ՝ ջախջախիչ պարտություն է կրել։

Ի դեպ, հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորումն իրեն կուսակցություն հռչակելուց հետո  2018թ. աշնանը հայտարարել էր Արցախում «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման մասին, որի նախաձեռնող խմբի անդամներից մեկը հենց վերոհիշյալ Գեղամ Գրիգորյանն էր։

Ի դեպ, արցախցիները նման դաժան մի «մերժում» էլ իրականացրել էին տարիներ առաջ. Արցախում տոմսերը չվաճառվելու պատճառով չկայացավ  Արմենչիկի համերգը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30