Բաժիններ՝

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

«911» ծառայություն սեպտեմբերի 10-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Քարերից մեկը վնասել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 25-րդ կմ-ի մոտակա ժայռից ընկել է մոտ 20 քար (մոտ 2 խմ) և միակողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայրում վնասված ավտոմեքենա չի հայտնաբերվել:

Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30