«Արարատ Միրզոյան, փնթիներիդ կարգի՛ հրավիրիր». Նարեկ Սամսոնյան
Քաղաքացիական գիտակցություն հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր «Բառդակապետություն» վերնագրով ֆեյսբուքյան իր լայվի ժամանակ հայտնեց, որ իրենց «AntiFake» լրատվական կայքին ԱԺ-ում որպես լրատվամիջոց չեն հավատարմագրում, բայց ոչ էլ մերժում են տալիս:
«Վերջին շրջանում ԱԺ աշխատակազմի հետ կապված բազմաթիվ խնդիրներ եղան: Երկար ժամանակ գործել են ոչ օրինական դաշտում: ԱԺ-ում աշխատում են ինչ-որ դիլետանտական ուժեր: Նկարներ եղան, թե ինչպես են ԱԺ-ում աշխատում: Մի խոստովանված գեյ, որը լրատվական վարչությունում է աշխատում, նստած էր վարտիքով, շորտիկով կամ տռուսիկով, բոթասներով ու սպարտիվկայով: Ես կարծում եմ, որ Արարատ Միրզոյանի թույտվությամբ ԱԺ-ն վերածվել է բառդակի: Մենք ևս բախվել ենք օրինականության դաշտից դուրս գործելուն: Դիմել ենք հավատարմագրման համար: Ըստ կանոնակարգ օրենքի՝ ԱԺ-ում իրավունք ունեն գրանցվել բոլոր այն լրատվամիջոցները, որոնք լրատվամիջոցներ են և վերջին երեք ամիսներում ունեցել են 2000-ից ավելի դիտում: Դիտումների քանակը բավարարո՞ւմ է, թե՞ ոչ, պետք է ապացուցեն հենց իրենք, անձնական միջոցներով պետք է ստուգեն:
Օգոստոսին «Antifake»-ի դիտողականությունը իջել էր, դարձել էր 1500, բայց օրական դիտումները հունիս-հուլիսին 5000-ից ավելին էին: Ուղարկել ենք դիմումը գրանցվելու համար, նմանատիպ հարցում ուղարկել է Դանիել Իոաննիսյանի կայքը, որը մեզանից քիչ դիտում ունի, բայց իմ տվյալներով՝ իրենց հավատարմագրել են: Նրանք սկսեցին խոչընդոտել մեր հավատարմագրումը: Այստեղ սկսվում է հաջորդ փուլը, մեզ ասում են՝ դուք չեք համապատասխանում չափորոշիչներին: Մենք ներկայացրել ենք մեր Google analytics-ի տվյալները: Ասում են՝ չենք հավատում ձեր ուղարկածին: Փաստորեն «սպառծիվկով» գործի գնացողները կարող են նաև չհավատալ, այն դեպքում, երբ մենք պարտավոր չէինք իրենց ցույց տալ, իրենք իրենց միջոցներով պետք է ստուգեին»:
Բառդակապետության քրոնիկոն1. ԱԺ աշխատակազմի հակաօրինական և փնթի աշխատանքը,2. «Աղբի խնդիրը լուծված է» Երևանի Աղբապետ Հայկ Մարության3. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ նախատեսվող ֆլեշմոբ,4. Antifake.am-ի և «ՔԳ» ԱՀԿ աշնանային նոր ծրագրերի մասին…
Gepostet von Narek Samsonyan am Dienstag, 10. September 2019
Նարեկ Սամսոնյանն ասում է՝ սպասում են պաշտոնական մերժման, որպեսզի դիմեն դատարան:
«Մենք լինելու ենք ԱԺ-ում, դատական կարգով ենք հավատարմագրվելու, վիճարկելու ենք սա, սա աններելի փնթիություն է: Չեն մերժում, ասում են՝ չեք կարող լինել, Իոաննիսյանենց հավատարմագրել են, մեր մուտքը կանխում են, մենք լինելու ենք ԱԺ-ում, և դա դաժան է լինելու: Արարատ, ես քեզ անկեղծ ասում եմ՝ դու էս բառդակի պատճառով պատասխանատվության ես ենթարկվելու, քո ոտքի տակ փոս են փորում, փնթիներիդ կարգի՛ հրավիրիր, իրենց ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը մեր երկրի դեմքն է, մենք պատրաստ ենք ամեն ինչի, անգամ բանտարկվելու: Վերացրեք այս վիճակը, դո՞ւք չէիք, որ ասում էիք՝ ոչ մի ձևով չենք խոչընդոտելու լրատվականների աշխատանքը: Մեզ մերժում տվեք, գնանք դատարան, ձեր աշխատակազմի դեմքը բոթասներով այն տղան է: Ես ձեր կոկորդին անձամբ եմ կանգնելու: Մեր հարցումներին չեք պատասխանում, ասում եք՝ նամակը չի եկել, մեյլը չի հասել, դուք ժամանակավոր եք, ոնց մնացածը, քաղաքական առումով ձեր աշխատակազմին ստորացնելու եմ, մինչև չդառնան պետականությանը հարիր ձևով աշխատող կառույց»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ