Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։
Միջոցառմանը, որն անցկացվելու է 15-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 11 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 10-ական հանդիպում կանցկացնի։
Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։
Հիշեցնենք, որ նախորդ երեք տարիներին Հայաստանի լրագրողներն երեք անգամ էլ գրավել են 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների։
Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը «TotoGaming» բուքմեյքերական ընկերությունն է, հովանավորը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը։
Հայկական թիմի ելույթներին հնարավոր կլինի հետեւել առցանց հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով: