Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի լիակատար պարտությամբ:
ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցել է «Իսլամական համագործակության կազմակերպության» (ԻՀԿ) «Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի» ժողովին:
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագծին: Այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք կզարմանաք, բայց իրականում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները քաղաքական անալիզի չեն ենթարկվում: Դրանք ենթարկվում են կենցաղային անալիզի և այդ տեսանկյունից ամեն ինչ դառնում է օրինաչափ: Արդյունքում շատերը դառնում են «քաղաքագետ», իսկ իրականում աչքաչափով կենցաղագետ են ընդամենը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ որևիցե առաջարկ՝ ո՛չ Գործադիրում, ո՛չ Դատական իշխանությունում պաշտոն ստանձնելու, չեմ ստացել, չեմ էլ ցանկանում, ինձ համար ՍԴ-ն շատ հաճելի, բայց փակված էջ է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել չխոսելու, բայց Նիկոլ Փաշինյանը խախտել է այն և մարդիկ է ուղարկում Վանեցյանի մոտ, որպեսզի նա չխոսի՝ ասաց. «Ինձ նման բան հայտնի չէ, և ես կասկածում եմ, որ ճիշտ է ասում»:
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
«Հիմա եթե այս ամենը համադրում ենք, ես չեմ բացառում, որ կապված լինի, ամեն դեպքում, Հայկ Հարությունյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը լրիվ պաշտպանական կողմի դիրքերից խոսող ցուցմունք էր, այսինքն՝ մենք պնդելու էինք, պահանջելու էինք, որ նույն բաները պարոն Հարությունյանը դատարանում ներկայացներ, թե իրականում ի՞նչ է եղել այդ օրերին, սակայն այսպես ստացվեց, ինչի համար շատ ցավում եմ»:
Ափսոս, մինչդեռ ինչեր կարելի էր անել այս ընթացքում, ինչ խորությամբ բարեփոխումներ կարելի էր սկսել ու փոխել ոչ միայն Նիկոլի, իր ընտանիքի ու մի քանի այլ ընտանիքների կյանքի որակը, այլ մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակը, նրանց սոցիալական ու ֆիզիկական անվտանգության մակարդակը, Հայաստանի հանրապետության միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է «Մայր Հայաստան XXI» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ղեկավար Գայանե Գասպարյանի գլխավորությամբ:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտպանությունն աշխատում է հասնել այն բանին, որ նա անվտանգ վերադառնա Ուկրաինա:
Մեծ Բրիտանիան հինգ տարում Երկրի կլիմայի փոփոխման դեմ պայքարի ծախսերը կհասցնի 11,6 միլիարդ ֆունտի (14,5 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով):
«Եթե կան մարդիկ, ում կարծիքով՝ մենք այսօր քննարկում ենք անձի խնդիր, իրենց ստիպված եմ ծանուցել՝ այստեղ անձի հարց չկա, մենք շատ ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնած»: Այս մասին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Թեհրանն ուժի մեջ է թողնում տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց Իրանի միջուկային օբյեկտներ ընդլանված մուտք տրամադրելու Վաշինգտոնին արված առաջարկությունը՝ տեսչական ստուգումներ անցկացնելու համար:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը լիահույս է, որ Հայաստանը դառնալու է ֆուտբոլային երկիր:
«Կարող եմ միայն ասել, որ ցավով եմ հետևում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին, կարծում եմ՝ պետական պաշտոնյան իր պաշտոնից հեռանալուց հետո նույնիսկ չպետք է նման ձևով հեռանա և նման հայտարարություններ անի, իսկապես այդ ամենին ցավով եմ հետևում»։
Իշխանությունը կարող է բերել իր հաջողության 100 և նույնիսկ 1000 փաստ. սա նորմալ է՝ հանրությանը դրական ուղերձներ հղելու առումով։ Կարող է նույնիսկ ինքը հավատալ դրանց։ Իշխանության դեմ աշխատողները կարող են իրենց հերթին բերել 100 կամ 1000 հակափաստարկ. դա նույնպես ընթացիկ, բնական պրոցես է։ Եվ, մեծ հաշվով, դժվար է ընթացիկ կյանքում որոշել՝ ով է ավելի ճիշտ, ով՝ սխալ։ Դրանք ընդամենը հարցեր են, տեսակետներ են։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 22:34-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ իրականացրած և մեր դիրքապահների կողմից խոցվածը Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի (Յաշմա) զինծառայող էր։
Հայկ Հարությունյանի մահը կարող է կապ ունենալ «Մարտի 1-ի» գործի հետ, չի բացառվում, որ պահանջ է դրված եղել գործի վերաբերյալ այս կամ այն ցուցմունքը տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով «Մարտի 1-ի» գործով Յուրի Խաչատուրովի պաշտպանն է:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլի» նախագիծը, որը հանձնաժողովում ընդունվելուց հետո կմտնի լիագումար նիստի օրակարգ և կքննարկվի հոկտեմբերի 1-ին մեկնարկվելիք ԱԺ քառօրյայի ընթացքում:
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:
Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է պայմանական ռազմական դրություն:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի կարծիքով, Հակոբ Մկրտչյանին հաջողվեց դիմանալ մրցումային լարվածությանը և դարձավ աշխարհի չեմպիոն:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում:
1999-2008 թթ. ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ պատասխանելով քննիչի հարցին, պարզաբանել է, որ 2008թ.-ի մարտյան օրերին «Իմ հիշելով` փետրվարի 28-ին կամ 29-ին ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնեց, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, եւ հնարավոր է, որ սադրիչ գործողություններ տեղի ունենան: