Աժ-ում քննարկում են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին  նախագիծը. զեկուցողը ներկայացրեց 4 հիմքերը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլի» նախագիծը, որը  հանձնաժողովում ընդունվելուց հետո կմտնի լիագումար նիստի օրակարգ և  կքննարկվի հոկտեմբերի 1-ին մեկնարկվելիք ԱԺ քառօրյայի ընթացքում:

Հարցի հիմնական զեկուցողն է պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողով անդամ Սուրեն Գրիգորյանը:

Վերջինս մասնավորապե նշեց. «ՍԴ դիմելու անհրաժեշտությունն «Իմ քայլը» խմբակցության կողմից տեսել ենք նրանում (դնելով նախագիծը որոշման շրջանառության մեջ), որ մեր կարծիքով առերևույթ պարոն Հրայր Թովմասյանի կողմից աշխատակարգային որոշման հիման վրա կատարված վարույթով թույլ է տրվել էական կարգապահական խախտում՝ հետևյալ չորս հիմքերով՝

Հիմք առաջին՝ բոլորիս համար գաղտնիք չէ, որ պարոն Թովմասյանը, մինչև ՍԴ անդամ դառնալը եղել է ՀՀԿ անդամ և 2010-ից ի վեր ՀՀ-ում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, ինչպիսիք են՝ Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր և  պետաիրավական հանձնաժողվի նախագահ:

Նաև մեզ համար գաղտնի չէ, թե Հանրապետական կուսակցությունն ինչպիսի  փոխկապակցված շահեր ուներ այդ նշածս վարույթով դիմումատու պարոն Ռոբերտ Քոչարյանի հետ. նշեմ երկուսն ընդամենը՝

Ըստ էության, պարոն Ռոբերտ Քոչարյանին ՀՀ նախագահ ընտրվելիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սատարել է, ինչի մասին հայտարարել է պարոն Էդուարդ Շարմազանովն իր հարցազրույցում:

Բացի այդ,  երբ 2018 թ. հարուցվեց քրեական գործ և պարո Քոչարյանին առաջադրվեց մեղադրանք, ԱԺ Հանրապետական  խմբակցության մի շարք պատգամավորներ, այդ թվում ԱԺ նախագահը, փոխնախագահները ներկայացրին նաև երաշխավորագիր՝ վերջինիս խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, բացի այդ՝ պարոն Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որը հղվել է պարոն Քոչարյանին՝ ՍԴ որոշումից ընդամենը 4 օր առաջ: Հասկանալի է, որ օբյեկտիվ պատճառ ունի շնորհավորելը, որովհետև պարոն Քոչարյանի ծննդյան տարեդարձը այդ օրն է, սակայն բովանդակությունը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է սատարել պարոն Ռոբերտ Քոչարյանին:

Երկորդ հիմքը՝ պարոն Հրայր Թովմասյանի և պարոն Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև առկա հարազատական կապն է՝ կնքահոր և կնքասանի մասին է խոսքը, կենցաղային լեզվով ասած, քավոր-սանիկի:

Խոսքը գնում է բացառապես պարոն Թովմասյանի կողմից նման կապի առկայության պարագայում դրա մասին չբարձրաձայնելու և սեփական անձի վարույթից չհեռացվելու հարցի մասին չբարձրացնելը:

Երրորդ հիմքը՝ պարոն Թովմասյանի կողմից նախկինում Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցնելն է:

Դիմումում արտացոլվել են պարոն Թովմասյանի կարծիքները Մարտի 1-ի իրադարձությունների և դրան հաջորդած իրադարձությունների մասին, որոնցում ինքը մինչև Հանրապետական կաուսակցության անդամ դառնալը, մինչև Արդարադատության նախարար նշանակվելը, եթե չեմ սխավում՝ 2009 թվականին, արտահայտում է կարծիք, որ Մարտի 1-ի իրադարձույթյունները ամոթալի էին մեր երկրի համար և դատավարությունները իրականում պետք է կարճվեին:

Դրանից հետո, լինելով արդեն Կառավարության անդամ և ՄԻԵԴ-ին կառավարության դիրքորոշումը ներկայացնելիս՝ մի փոքր այլ կարծիքներ են արտահայտվել Կառավարության կողմից, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, հրամանագիրը՝ Արտակարգ իրավիճակի սահմանման մասին լիովին համապատասխանել է օրենքի պահանջներին :

4-րդ հիմքը հանգում է հետևյալին, որ ՍԴ մասին օրենքը նշում է, որ Դատավորի՝ վարույթի մասնակցելու անհնարինության հարցը քննվում է գործը քննության ընդունելու որոշման շրջանակներում:

Այս բոլորի մասին տեղյակ լինելով՝ Հրայր Թովմասյանը չի բարձաձայնել սրա մասին, չի դարձրել ՍԴ դատարանի քննարկման առարկա»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս