«Ես հրաժարվում եմ հանդուրժել այս «հնդկական քաղաքական սերիալի» որակը»
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք կզարմանաք, բայց իրականում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները քաղաքական անալիզի չեն ենթարկվում: Դրանք ենթարկվում են կենցաղային անալիզի և այդ տեսանկյունից ամեն ինչ դառնում է օրինաչափ: Արդյունքում շատերը դառնում են «քաղաքագետ», իսկ իրականում աչքաչափով կենցաղագետ են ընդամենը:
Ցավում եմ, որ դիսկուրսի որակը և առավել ևս քաղաքական մշակույթի և քաղաքական պայքարի մակարդակը դեֆորմացվում են վերածվելով լավագույն դեպքում «ռաբիզ քաղաքականության»:
Արդյունքում ունենում ենք ցածր մտահորիզոնի մակարդակի շրջանակներում բարդագույն երևույթների վերաբերյալ պրիմիտիվագույն մոտեցում՝ այն էլ բարձրագույն իշխանական էշելոններում, ինչը իրականում դառնում է արդեն վտանգավոր:
Սև-սպիտակի բաժանումը միայն բևեռացված քաղաքական մտածելակերպ չէ, այլ նաև հեշտ ֆորմուլա՝ ուղեղը մյուս գույներով, այսինքն՝ մտածելով, վերլուծելով և պատասխանատվությամբ չծանրաբեռնելու համար:
Ես չեմ փոխելու ոչ քննադատական մտածողությունս, ոչ բառամթերքս և ոչ էլ մասնագիտական անալիզի մակարդակը, ես հրաժարվում եմ հանդուրժել այս «հնդկական քաղաքական սերիալի» որակը: Ես հարգում եմ ինձ և մարդկանց, ովքեր հրաժարվում են քաղաքական popcorn-ից, մաղձից և փոքրոգությունից: Հնարավոր է մոտեցումներս առոգանտ հնչեն, սակայն ազնիվ են:
Գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև կույր վարորդի մեքենան չեն նստում, վատ մասնագիտական համբավ ունեցող բժշկի մոտ չեն բուժվում, թերի կրթությամբ դասվարին երեխայի կրթություն չեն վստահում, վատ իրավաբանից իրավաբանական խորհուրդ չեն հարցնում:
Ինչո՞ւ է շատերին թվում, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հակառակն է: Որովհետև Ձեզ կույրը համոզում է, որ բացառիկ տեսողություն ունի՞, թե՞ թերուս դասվարն է Ձեզ ներշնչել, որ Oxford-ի պրոֆեսոր է, թե՞ բժիշկն է համոզել, որ СКЛИФ-ում նյարդավիրաբույժ է աշխատել, թե՞ իրավաբանն է համոզել, որ Baker & McKenzie-ում գործընկեր իրավախորհրդատու է եղել»:
Դուք կզարմանաք ,բայց իրականում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները քաղաքական անալիզի չեն ենթարկվում:Դրանք…
Gepostet von Vladimir Martirosyan am Dienstag, 24. September 2019