Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագծին: Այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանն ասաց, որ հանձնաժողովում ձեռնպահ կքվեարկեն՝ լիագումար նիստերի ժամանակ վերջնական դիրքորոշում հայտնելու պայմանով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում վերահաստատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, ըստ որի՝ կողմ են քվեարկելու նախագծին՝ հնարավորություն տալով ՍԴ-ին որոշել` ՍԴ անդամը կարգապահական խախտում թո՞ւյլ է տվել, թե՞ ոչ:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30