Հայաստանը դառնալու է ֆուտբոլային երկիր. Վանեցյանի խորհրդական
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը լիահույս է, որ Հայաստանը դառնալու է ֆուտբոլային երկիր:
«Այն հսկայական աշխատանքը, որ տարվում է մարզերում ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, վստահաբար տալու է իր պտուղները՝ Հայաստանը դառնալու է ֆուտբոլային երկիր: Վերջապես պատմական շանս ունենք ֆուտբոլի զարգացումը համակարգային դարձնելու, այն հոգածության տակ պահելու, այս պահը չպետք է բաց թողնենք, հնարավոր է, որ կգա մի օր, երբ պետությունն էլ կսկսի գումար դնել ֆուտբոլի վրա, ինչպես դա անում են, օրինակ, Վրաստանում, ես հավատում եմ, որ կգա այդ օրը, բայց մինչ այդ բոլորս պետք է օգնենք ֆեդերացիային»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Եգանյանը` հորդորելով բոլորին միանալ ազգանվեր գործին. ամեն մեկն իր «գնդակը» ներդնի՝ մեծ բարձունքներ արագ նվաճելու համար:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019 թվականին 57 ֆուտբոլային դաշտ կբացի հանրապետության մարզերում: