
«Գիտեմ այն, ինչ կարդացել եմ լրատվամիջոցներով». Ավինյանը՝ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի մասին

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Դեպքից հետո hayeli.am-ը տեղեկություն հրապարակեց, որ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»:
Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ դեպքի մասին իմացել է լրատվամիջոցներից։
«Այս պահի դրությամբ ես գիտեմ նույն չափով, որքանով կարդացել եմ լրատվամիջոցներով, և Քննչական կոմիտեի հայտարարությունը, այդ առումով որևէ եզրակացություն չունեմ և չեմ կարող ունենալ»,- նշեց Տիգրան Ավինյանը։
Զվարթ Խաչատրյան