Քաղաքագետ Աինասյանի կարծիքով՝ քաղաքական թեժ աշունը ծավալուն քաղաքական գործընթացներ է ենթադրում, որոնք կարող են իշխանական համակարգում վերադասավորումների, կոնյունկտուրայի փոփոխության հանգեցնել:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կվերադառնա՞ Գագիկ Ջհանգիրյանը գլխավոր դատախազություն: Նրա վերադարձի մասին լուրերը արդարացումից հետո ակտիվացել են: Ջհանգիրյանին, հիշեցնենք, ՀՀ վճռաբեկ դատարանն արդարացրեց 5 օր առաջ, բեկանվեց դատավճիռը, որով 2008-ին նա մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդում է, որ «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) երկրները չեն կատարում միջուկային գործարքով ստանձնած իրենց պարտավորությունները, ինչի կապակցությամբ Թեհրանը ներկայում մտադիր չէ բանակցություններ վարել միջուկային նոր համաձայնագրի կնքման հնարավորության շուրջ։
Սեպտեմբերի 24-ին, ժամը 02:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Եվրամիությունը պլանավորում է հաջորդ տարվա սկզբին միջազգային գործընկերներին «հավակնոտ» ռազմավարություն ներկայացնել կլիմայի պահպանման ոլորտում:
Միացյալ Նահանգները միջնորդի կարիք չունեն Իրանի հետ բանակցություններ վարելու համար:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Իսրայելի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն եւ «Կախոլ-Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքի ղեկավար Բենի Գանցը երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի նստավայրում քննարկել են սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով միասնության կառավարության ստեղծման հնարավորությունը:
Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի հռչակած «նոր Հայաստանում» զավեշտների ցանկն օրեցօր ընդլայնվում է՝ ավիրելով նոր ինստիտուտներ, կազմաքանդման քայլարշավում քարուքանդ անելով անհատների եւ քաղաքական ուժերի:
Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Էմանունել Մակրոնը, Անգելա Մերկելը եւ Բորիս Ջոնսոնը համոզված են, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ գրոհի հետեւում կանգնած է Իրանը:
Փոխադարձ օգնության միջամերիկյան պայմանագրի (ՓՕՄՊ, հայտնի է որպես Ռիոյի դաշնագիր) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 23-ին բանաձեւ են ընդունել Վենեսուելայի ղեկավարության նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին։
Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գիշերը իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ցավալի է, երբ հեղափոխությունից մեկուկես տարի անց եւս նոր իշխանությունների միակ թշնամին նախկիններն են, միակ գործիքակազմը՝ հանրահավաքները, միակ զենքը՝ Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթները։
Հեֆերնը կոչ է անում օգնել Հայաստանին՝ հասնելու հաջողության, քանի որ հաջողված Հայաստանն ավելի գրավիչ է տնտեսական և միջազգային հարաբերություններում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախության օրը Գյումրու Սեւ բերդի միջոցառումը բավականին վատ է կազմակերպված եղել. հրավիրատոմսերը բաժանվել են ավելի շատ, քան Սեւ բերդը կարող էր տեղավորել։ Արդյունքում մի շարք փոխնախարարներ, պատգամավորներ մնացել են դրսում, չեն կարողացել ներս մտնել։
Նյու Յորքում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
«Իրատես» թերթը գրում է. «ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտուժի նաեւ ԱԺ-ն։ Ամուլսարի հարցը վերջնականապես կվճռվի, հանքը շահագործվելու է։ Այս մասին ակնարկեց իր ասուլիսում նաեւ Փաշինյանը.
Հավատացած եղեք, որ իր ամբողջ կյանքը ուսադիրների տակ անցկացրած մարդը, այն էլ Ազգային անվտանգության սպան, երբեք հենց այնպես նման հայտարարություններ չի անում, պարզապես՝ իր կարգավիճակը կաշկանդել է շատ բաների մասին խոսել հրապարակայնորեն, բայց որպես երկրի անվտանգության համար պատասխանատու անձ, զգուշացնել պարտավոր էր:
Բանն այն է, որ միջակ իրավաբանի համբավ ունեցող պետաիրավական հանձնաժողովի նախագահին իշխանությունները ոչ թե արդարադատության նախարարի պաշտոնն են խոստացել, այլ հենց ՍԴ նախագահի:
«Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախօրեին նրա պատվին տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ (գալա ընդունելություն)։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև Փաշինյանի մեկնելը ԱՄՆ-ում հայկական շրջանակներն զբաղված են եղել այդ ճաշկերույթի տոմսերի վաճառքով, որի արժեքը 250 դոլար է եղել։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին` ասել է, որ դատելով հրաժարականի տեքստից` նա մտնում է քաղաքականություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախության տոնը ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նշեցին Լոռու մարզում։ Սկզբում Վանաձորի պանթեոնում ծաղիկներ դրեցին զոհվածների հուշարձանին, այնուհետեւ միասնական աղոթքի մասնակցեցին Հաղպատի վանական համալիրում եւ Սուրբ Հովհաննես եկեղեցում։
«ՌԴ նախագահը կժամանի Երեւան: Վլադիմիր Պուտինը Երեւան կգա հոկտեմբերի 1-ին, եւ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ մեր երկրի մայրաքաղաքում կմնա մի քանի ժամ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպիսի տրամադրվածություն կա ՌԴ-ի կողմից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը եւ բոլոր հեռացվածներին ինչ-որ գործ է տալիս։