Սեպտեմբերի 21-ին Գյումրին ավելի քան 15 հազար հյուր է ունեցել։
Իրանի Արևելյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգի մի շարք միջնակարգ դպրոցներում սկսել են ադրբեջաներեն դասավանդել:
«Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ինչպես մինչև այդ պաշտոնը զբաղեցնելը, այնպես էլ պաշտոնավարման ողջ ընթացքում նույն տոնայնությամբ այնքան իրարամերժ, հակասական հայտարարություններ է արել, որոնք հետո փորձել է բացատրել, թե մի դեպքում իր անձնական կարծիքն է եղել, այլ դեպքում` իր` որպես պաշտոնյայի, որ անիմաստ է դրանց անդրադառնալը»:
«2018թ. մայիսի 9-ին Փաշինյանը խոստացավ, որ Արցախը կվերադառնա բանակցությունների սեղան: Այսօր ոչ միայն դա տեղի չի ունեցել, այլ դրանից հետո հրապարակային Փաշինյանը չի հնչեցնում դրա մասին: Ինչի՞, Նիկոլ ջան, զադնի ես տվե՞լ, թե՞ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որը դեղին քարտ ու ապտակ էր քեզ, ասացին՝ խելոք նստի տեղդ, տեղ հասավ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։
Դավիթ Շահնազարյանի կոչը Փաշինյանին և Վանեցյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը, նշանավորելով արվեստի մեծ դերը հասարակության զարգացման գործում, սեպտեմբերի 23-ին շրջեց Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում կազմակերպված մի շարք ցուցահանդեսներով:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ և Sky Sports-ի փորձագետ Ժոզե Մոուրինիոն կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հեռանկարների վերաբերյալ իր մտքերով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն, իսկ Կալիֆոռնիայում հայ համայնքի գոյությունը մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որ Հայաստանի հետ պետք է աշխատեն՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները:
Սահմանադրական դատարանի (ՍԴ) երկու դատավորների՝ Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքների կառուցվածքը և բավանդակությունն այնպիսին են, որ առերևույթ հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ առկա է Վահե Գրիգորյանի, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և քաղաքական պատվիրատուների ձեռագիրը, քանի որ դեռևս չընդունված որոշման և միայն եզրափակիչ մասի հրապարակման, իսկ հետո՝ դեռ որոշման ամբողջական տեքստի «թանաքը չչորացած»՝ արդեն խոսվում էր իբրև թե դիմումի անթույլատրելիության, օրենսդրական բացի բացակայության կամ՝ Վահե Գրիգորյանի կողմից թույլ տրված արտահոսքի պատճառով՝ ՍԴ երեք դատավորների ինքնաբացարկի անհրաժեշտության մասին:
Բրիտանացի լեյբորիստները խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր են երկրում կրճատել աշխատանքային շաբաթը:
Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի կառավարության գերակա նպատակներից է: Եվ այդ նպատակներից ելնելով՝ 2019 թվականին կառավարության կողմից հանրապետությունում նախատեսվել ու իրականացվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ։
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վարչապետը ներկայացնում է այս վերջին մեկ տարվա ընթացքում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:
«Ադրբեջանցիների գործողությունները պետք է շատ լուրջ մոնիտորինգի ենթարկել. նրանց շարժառիթները մեզ համար միանգամայն հասկանալի են, այսինքն՝ այս մարդիկ պատրաստվում են պատերազմի միջոցով այդ խնդիրը լուծել, մենք էլ համապատասխան քայլեր պետք է անենք»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից որևէ մեկով որպես մեղադրյալ ներգրավված չեն։
Մինչև 200 000 դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածով սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք:
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ կուսակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ բյուրոյի անդամ դոկտոր Վիգեն Յակուբյանի և ՀՅԴ Արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիք Իզմիրլյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Վարշավայում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել եմ ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը»:
«Եվդոկիմով շոու» պարոդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար շոումեն Անատոլի Եվդոկիմովն իր թատերախմբով հանդես կգա Երևանում: Արտիստը կներկայանա բազմաթիվ կերպարներով` փորձելով զարմացնել ներկաներին:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ամերիկյան «Էս Ի Այ Յու» կազմակերպության Կալիֆորնիայի գրասենյակի պատասխանատուների հետ. կազմակերպությունը զբաղվում է աշխատավորների շահերի պաշտպանության հարցերով:
Հռոմում սեպտեմբերի 23-ից 24-ը կայանալու է կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովը, որին մասնակցելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստացած տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից մեկը, խմբային և անձնական այլ շահերից ելնելով, շինարարության կատարման թույլտվություն տալու համար տարբեր անձանց պետական տուրքի վճարից բացի, պարտադրել է «Խութ» հիմնադրամին փոխանցել խոշոր չափի գումարներ։
«Ես երևի թե չեմ կարող մտաբերել նման երկիր, որտեղ երկրի ղեկավարն այդպես է արտահայտվում դատական իշխանության մասին: Դատական իշխանությունը կարևոր ինստիտուտներից է, և դրա վրա պետք է կառուցվի երկրի հետագա զարգացումը, այդ թվում՝ տնտեսական զարգացումը, բայց այդ մարմնի անդամներին երկրի վարչապետն անվանում է «պատերի տակ վնգստացողներ»»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ հայկական բաժնի աշխատանքներին:
Իսպանիայի առաջնությունում «Գրանադայից» կրած պարտությունից հետո (0:2) «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ սկսեցին կորցնել վստահությունը գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի նկատմամբ:
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին: