Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Twitter-ում գրել է, որ այցով ինքնաթիռով ժամանել է Ռուսաստան։
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում ֆրանսերենի նոր գունավոր դասասենյակը աշակերտների մեծ երազանքների կողքին մեկն էլ է ավելացրել. ուզում են ֆրանսերեն լավ սովորել, որ գնան Ֆրանսիան տեսնեն:
«Կրկնում եմ` շատ հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ մինչև վերջ պարզվի: Դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունը և ազնվությունը պետք է ապահովված լինի: Մենք իրականում հետևելու ենք, որովհետև դա մեր գործընկերն է, և մեր գործընկերոջ, մեր զինակցի մահը ոչ մարտական պայմաններում պիտի պատասխան ստանա: Նա չի մահացել, կոմայի մեջ է»,- նշեց նա:
«Միգուցեև մոլորվել են: Այս պահին մենք պատասխան տալու բան չունենք, հակառակը` կատարել ենք մեր հումանիտար պարտքը: Այսինքն` ՊԲ-ն իրականացրել է այն, ինչը պիտի իրականացներ»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Հանրապետությունում անցկացվող զորահավաքի մասնակիցների հետ:
Բրիտանական խորհրդարանի Համայնքներիի պալատի խոսնակ Ջոն Բերքոուն սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ խորհրդարանը չորեքշաբթի կվերսկսի իր աշխատանքը ժամանակավոր դադարից հետո:
Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը սեպտեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր խորհրդարանի երկու պալատների արձակման եւ նոյեմբերի 10-ին նոր ընդհանուր ընտրությունների նշանակման վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել և ուսումնասիրության է ենթարկել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչությունում (ՄՓՎ) 2017թ. իրականացված աուդիտի և ծառայողական քննության արդյունքները։
Ավտոմեքենաների բեռնվածության զննման գործընթացների արդյունքում Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են։
Ապրիլյան գործողությունների ժամանակ զորահավաք չի հայտարարվել, զինապարտներ չեն զորակոչվել: Ապրիլյան գործողությունների ժամանակ «Երկրապահը» և այլ հասարակական կազմակերպություններ պարզապես կամավոր իրենց ցանկությունն են հայտնել՝ ներգրավվելու մեր հայրենիքի և Արցախի պաշտպանության գործին:
«Մենք մեր գործողություններով ցանկանում ենք կանխել նման երևույթները: Երեկ մեր արած ակցիան այդ նպատակն ուներ: Ես երկու միջնորդություն եմ ներկայացրել Ոստիկանության պետին և Գլխավոր դատախազին՝ նմանատիպ դեպքերով իրավակարգավորման գործընթացների կատարելագործման առումով»:
Ադրբեջանից զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի և Ադրբեջանի շփման գծից։
Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կոչ է արել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հրաժարական տալ Գերագույն դատարանի այն որոշման լույսով, որ նրա կողմից խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական է եղել։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ:
Երևանի մետրոպոլիտենի ուղևորները սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ից իրենց երթևեկը կսկսեն նոր ժետոններով։
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը: Այս մասին տեղեկացրել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ռուսաստանի պատվիրակության տասն անդամներ ամերիկյան այցագրեր չեն ստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար:
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը կրկին հանդես եկավ կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությամբ.
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը:
«Եթե անգամ այդպես է, Հայկ Հարությունյանի նման՝ գաղութների վարչությունից սկսած, ահռելի օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, հավասարակշռված ու պլանավորող մարդը, ինքնասպանության դրդապատճառների մասին ձեռագիր վկայություն կթողներ՝ ոչ մեկ օրինակով և ոչ մեկ հասցեում։ Փաստորեն՝ մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Մանվել Գրիգորյանն այս անգամ ևս չէր ներկայացել դատարան:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման է հրավիրել Նյու Յորքի հայությանը:
«Ինքը շատ հավասարակշռված, ամուր բնավորությամբ մարդ էր, նաև բռնցքամարտիկ էր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է եղել երկար տարիներ: Մյուս կողմից` մարդը տարբեր իրավիճակներում այս ժամանակահատվածում կարող էր այնպիսի ապրումներ ունենալ, որ ես տեղյակ չեմ»,- նշեց նա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2104»-ի 50-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ռումինիայի Պատգամավորների պալատում միաձայն ընդունվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագիծը:
«Սպայի պատվով ապրած մարդ։ Ու պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։ Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»։
168.am-ի հետ զրույցում Կարեն Քոչարյանն ասաց, որ վերջին 1,5 տարվա դեպքերն այնպես են զարգանում, երբ Փաշինյան-Վանեցյան փոխհրաձգության մեջ խոսվում է այն մասին, որ սպան պետական գաղտնիք է բացահայտում, և այլն, ապա, եթե բանը հասնի դրան, չի բացառվում, որ Վանեցյանին կալանավորեն կամ ձերբակալեն։
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար: