
Բակո Սահակյանն ընդունել է «Մայր Հայաստան XXI» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է «Մայր Հայաստան XXI» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ղեկավար Գայանե Գասպարյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: